ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Starbucks-ը ներողություն է խնդրել հայերից

Ամերիկյան Starbucks կազմակերպությունը պաշտոնապես ներողություն է խնդրել հայերից վերջին գովազդային ակցիայի համար:Այս մասին տեղեկացնում է  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Օրերս  Լոս Անջելոսի մի քանի խանութներում տեղադրվել էին կազմակերպության նոր գովազդային ցուցանակները, որոնցում թուրքական դրոշի ֆոնի վրա պատկերված էին հայկական տարազով աղջիկներ: Այս փաստը, բնականաբար, զայրույթ է հարուցել շատ հայերի մոտ, ովքեր սոցիալական ցանցերում բողոքի ակցիա են սկսել  Starbucks-ի դեմ: Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը նշել է, որ իրենք այդ մասին տեղեկացել են «փետրվարի 18-ի վաղ առավոտյան Կալիֆորնիայի օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում տարածած նյութերից»: «Մեզ համար շատ արագ պարզ դարձավ, որ դա բավականին լուրջ խնդիր է մեր համայնքի համար, քանի որ մենք մեծ թվով բողոքներ էինք ստանում»,-ասել է Համփերյանը` ավելացնելով, որ Starbucks-ը բավականին դրական է արձագանքել նկարները հանելու պահանջին:

Կազմակերպության ներկայացուցիչները  նշել են, թե որևէ կերպ չեն ցանկացել գովազդել Թուրքիան և խոստացել են հանել այդ նկարները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: