«Նորմանդական քառյակին» չի հաջողվել լուծել Դեբալցևոյի հարցը
«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումից հիմնական ակնկալիքը մեկն էր՝ գնահատել Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հարթել խոչընդոտները։ Իրավիճակը գնահատվեց, բայց գնահատականը դժվար է ասել, թե մխիթարական է։
Ակնհայտ է, որ կողմերը չեն շտապում կյանքի կոչել «Նորմանդական քառյակի» ղեկավարների` 14 ժամ տևած բանակցությւոնների արդյունքները։ Մինչ այժմ գլխավոր ձեռքբերումը թեկուզ հարաբերական, բայց հրադադարի հաստատումն է։ Կրակոցները շարունակվում են, բայց ակտիվ ռազմական գործողությունները, կարծես, դադարել են։ Դա արձանագրել են նաև «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները։
Հանդիպումից հետո նախարարները կոչ են արել կողմերին հետ քաշել զորքը և կատարել Մինսկի համաձայնությունները։ Նաև շեշտել են, որ քայլեր կձեռնարկեն ԵԱՀԿ առաքելության մանդատը երկարացնելու ուղղությամբ։ Չլուծված է մնացել, սակայն, մի կարևոր հարց՝ Դեբալցևոյի ճակատագիրը։
Խնդիրն այն է, որ Մինսկի համաձայնությունների կնքման պահին Դեբալցևոյում դեռևս տեղակայված էին ուկրաինական զորքերը և այն չէր համարվում ԼԺՀ-ին հանձնված տարածք, այսօր արդեն ուկրաինական զորքերը դուրս են բերվել, քաղաքի վրա էլ ծածանվում է Նովոռոսիայի դրոշը։ Եվ Լուգանսկի աշխարհազորայինները հազիվ թե համաձայնեն դուրս գալ քաղաքից։
Կողմերի միջև համաձայնություն չկա նաև զորքերը հետ քաշելու հարցում։ Կիևը հայտարարում է, որ զորքերի հետ քաշումը պետք է սկսվի միայն վերջնական հրադադարի հաստատումից հետո, իսկ միջնորդները կոչ են անում չսպասել կրակի լիակատար դադարեցմանը։ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն արդեն իսկ հայտարարել են, որ մեկնարկել են զորքերի դուրս բերումը:
Այսօրվա իրավիճակը, նաև Ուկրաինայի՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ երկրներից, օրինակ` ԱՄԷ-ից և Կանադայից, ռազմական աջակցություն ստանալու ջանքերը ցույց են տալիս, որ խնդրի ռազմական լուծումից կողմերը պատրաստ չեն վերջնականապես հրաժարվել: Կիևի դիրքերը բանակցային գործընթացում այսօր բավական թույլ են, առանց Արևմուտքի աջակցության, և չկարողանալով հաջողության հասնել բանակցային սեղանի շուրջ՝ վերջինս փորձում է խոչընդոտներ ստեղծել պայմանավորվածությունների կյանքի կոչման փուլում: Միաժամանակ, Կիևն Արևմուտքից ավելի մեծ աջակցություն է ակնկալում և այսօրվա ձեռք բերած պայմանավորվածություններն ու սահմանված ստատուս-քվոն չի համարում իր համար ցանկալի տարբերակ: Ուստի, ակնկալել, որ կողմերի մոտ քաղաքական կամքի բացակայության այս պայմաններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն բարդ է:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,03 կմ/ժ