ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինը դադարեցնում է Իսրայելի հետ իր անվտանգության համակարգումը

Մարտի 5-ին Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհուրդը որոշում է ընդունել դադրեցնել անվտանգության ոլորտում համագործակցությունն Իսրայելի հետ: Այս մասին փոխանցում է Al Jazeera-ն: Կենտրոնական խորհրդի անդամ Մուսթաֆա Բարղութին AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ այդ որոշումը պարտադիր է, քանի որ Օսլոյի համաձայնագիրը, որով սկիզբ է դրվել այդ գործընթացին ստորագրվել է ՊԱԿ-ի կողմից:

Խորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. « Իսրայելի օկուպացիոն իշխանությունների հետ դադարեցվում է անվտանգության համակարգումը` բոլոր դրսևորումներով, քանի որ վերջինս չի հետևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրերին»:

Նման որոշման պատճառ է հանդիսացել Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում հավաքագրվող հարկերի պաղեստինյան իշխանություններին փոխանցելու գործընթացի սառեցումը: Իսրայելը հարկերի փոխացման սառեցման մասին հայտարարել էր նախորդ ամիս` ի պատասխան Պաղեստինի` Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալու մտադրությանը:

Դեռևս պարզ չէ` արդյոք  Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կկատարի Խորհրդի այս որոշումը, թե ոչ, սակայն այն լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ Իսրայելի անվտանգության համար` հանգեցելով կողմերի միջև լարվածության աճին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: