ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-սլովենական համագործակցությունը՝ եվրամերձեցման քաղաքականության համատեքստում. Տեղեկանք

Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հունիսի 27-ին: 2015թ. մարտի 5-ին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): 2010թ.-ից Ուկրաինայում Սլովենիայի ժամանակավոր հավատարմատար Նատաշա Պրահը, համատեղության կարգով, ներկայացնում է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունում: 2014թ. նոյեմբերի 21-ին ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայր` Կիև) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

2010 թվականի հոկտեմբերին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև 4 կարևոր միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել, այդ թվում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացման մասին: 2011 թվականի ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լյուբլյանա կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարության և Սլովենիայի ԱԳՆ-ի միջև Եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին Արձանագրություն ստորագրվեց: Հիշեցնենք, որ 2004 թվականից Սլովենիան Եվրոպական Միության անդամ է: Հայաստանը հայ-սլովենական համագործակցությունը դիտարկում է նաև  Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության ընդհանուր համատեքստում:

Հայերը կենտրոնական Եվրոպայում հայտնվել են XI-րդ դարում, երբ թուրք-սելջուկները գրավեցին Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անին: Այսօր Հայաստանի և Սլովենիայի միջև զարգանում են տնտեսական և մշակութային կապերը: 2010 թվականին Սլովենիայում անցկացվեց Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարք: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: