ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ

Մարտի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սլովենիայի Նախագահ Բորուտ Պահորը։ Այս մասին փոխանցում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել Սլովենիայի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին, գործարար համաժողովների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Սլովենիայի Նախագահը վերահաստատեց աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

Սլովենիայի Նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: