ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվին չի հաջողվում թուլացնել հայկական դիրքերը

Սահմանային միջադեպերի աճն ու Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ դժվար թե հնարավոր է բանակցային գործընթացում առաջընթացի մասին խոսել: Սա ստիպում է համանախագահներին առավել շատ ջանքեր գործադրել, այդ թվում՝ փնտրել ստեղծված իրավիճակից նոր ելքեր: Ադրբեջանն, իր հերթին, փորձում է օգտվել գլոբալ քաղաքական գործընթացների ընձեռած հնարավորություններից և, ձգտելով ճնշում գործադրել կարգավորման միջնորդների նկատմամբ, բանակցային գործընթացում դիվիդենտներ քաղել, այդ թվում՝ արդիականացնելով առանց սկզբունքների շուրջ համաձայնության խաղաղության համաձայնագրի բանակցությունների անցնելու պահանջը:

Հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ գործընթացի նման զարգացումը որևէ հեռանկար չունի և առանց կարգավորման սկզբունքների համաձայնեցման հնարավոր չէ անցում կատարել խաղաղության համաձայնագրի բանակցմանը:

Վերջնական կարգավորման մասին խոսելու համար առնվազն պետք է վստահություն ունենալ կողմերի մոտ խաղաղ կարգավորման հասնելու իրական պատրաստակամության և ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու նկատմամբ: Իսկ բանակցային գործընթացի առավել քան 20 տարվա ընթացքն ու առավել ևս Ադրբեջանի այսօրվա կեցվածքը նման հույս չեն ներշնչում:

Առաջնայինն այս պահին բանակցային սեղանին դրված փաստաթուղթը չէ, այլ այն մթնոլորտն է, որում ընթանում են բանակցությունները և այն, թե որքանով են կողմերը հակված իրական կարգավորման: Այն ինչ անում է, կամ ավելի ճիշտ փորձում է անել Ադրբեջանը, ընդամենը բանակցային գործըթնացը ևս մեկ անգամ առկա ուղուց շեղելն ու իրական կարգավորման հնարավորությունները նվազեցնելն է:

Ակնհայտ է, որ սահմաններին իրավիճակը սրելով և սաստկացնելով ռազմատենչ հռետորաբանությունը, Բաքվին չի հաջողվում և չի հաջողվի թուլացնել հայկական դիրքերը բանակցային սեղանին, ինչպես և հենց սահմաններին: Համանախագահներն, իրենց հերթին, պետք է գիտակցեն, որ տեղիք տալով ադրբեջանական շանտաժին՝ լինի դա համանախագահության կազմի ընդլայնում, թե բանակցվող փաստաթղթի փոփոխություն, ոչ թե օգուտ են բերում բանակցություններին ու կարգավորման գործընթացին, այլ ավելի են նպաստում տարածաշրջանային անկայունությանն ու հակամարտության ձգձգմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: