ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակ Վրաստանում

Վերջին ամիսները վրացական տնտեսության համար ոչ այդքան բարենպաստ էին: Դեռ նախորդ տարվա նոյեմբերից սկսվել և տատանումներով  արժեզրկվում էր վրացական արժույթը՝ լարին: Մի քանի ամսվա ընթացքում, տարբեր հաշվարկներով այն արժեզրկվեց մոտ 20%-ով: Արժեզրկումն ուղղակիորեն հանգեցրեց պարենամթերքի և դեղորայքի թանկացման: Այս ամենին ավելացավ նաև ադրբեջանական SOCAR-ի կողմից առևտրային կազմակերպությունների համար գազի գնի բարձրացումը:

Տնտեսական խնդիրների պատճառով ծագած հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվեցին մի շարք քայլեր, որոնց շնորհիվ թեև հաջողվեց հարաբերականորեն կասեցնել գնաճը և լարիի արժեզրկումը, այնուամենայնիվ վիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել:

Տնտեսական խնդիրներն անհետևանք չէին կարող մնալ նաև երկրի ներքաղաքական դաշտում: Իշխանությունները, որդեգրելով սեփական տնտեսական քաղաքականությունն արդարացնելու դիրքորոշում, փորձեցին ողջ մեղքը բարդել Վրաստանի Ազգային բանկի և նրա ղեկավարության վրա՝ մեղադրելով անգործության մեջ: «Վրացական երազանքի» այս մեղադրական «գրոհին» միացավ անգամ նրա հիմնադիր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Իշխանությունների կողմից անգամ սկսվեց շահարկվել Ազգային բանկի կառավարչին անվստահություն հայտնելու տարբերակը: Ազգային բանկն, իր հերթին, մեղադրեց կառավարությանը՝ սեփական դիտարկումներն անտեսելու և անարդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու համար:

Մինչ կառավարությունը և Ազգային բանկը փոխանակվում էին մեղադրանքներով, իրավիճակը սեփական շահերին ծառայեցնելու ողջ հնարավորությունը գիտակցեց ընդդիմությունը: Երկու հիմնական ընդդիմադիր ուժերը «Միացյալ ազգային շարժումը» և «Ազատ դեմոկրատները» հանդես եկան կառավարության վարած տնտեսական քաղաքականության կոշտ քննադատությամբ՝ ստեղծված իրավիճակի մեղքի ողջ ծանրությունը դնելով «Վրացական երազանքի», այդ թվում՝ կառավարության, և անգամ Բիձինա Իվանիշվիլիի ուսերին:

Ընդդիմադիր ուժերը ստեղծված իրավիճակում դժգոհ հանրային շրջանակների հաշվին սեփական շարքերը համալրելու բավական հետաքրքիր գործելաոճ որդեգրեցին: Ե՛վ «Միացյալ ազգային շարժումը» և՛ «Ազատ դեմոկրատները» սկսեցին նախաձեռնողական քաղաքականություն՝ ինչը դրսևորվեց տարբեր խնդիրների շուրջ սեփական մոտեցումները, կարգավորման ծրագրերն առաջ քաշելու, տարբեր մակարդակի խորհրդակցություններ անցկացնելու տեսքով: Բավական նպատակային օգտագործվեց նաև խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը, որի տապալումը իշխանությունների կողմից դաձավ քննադատության նոր առիթ:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ աստիճանաբար տարածում են ստանում ողջ կառավարության կամ առնվազն տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի պահանջները: Դրանք հնչեցվել են արդեն մի քանի անգամ տեղի ունեցած ոչ մեծամասշտաբ բողոքի ակցիաների ժամանակ: Գործող իշխանության վրա հասարակական ճնշման տեսանկյունից լուրջ մարտահրավեր կարող է դառնալ մարտի 21-ին «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված բողոքի ակցիան, որը ոմանք անգամ մեկնաբանում են որպես «Վրացական մայդանի սկիզբ»:

Թե ինչպես կտարնսֆորմացվեն հանրային դժգոհությունները, ցույց կտան առաջիկա օրերը, այնուամենայնիվ մեկ բան ակնհայտ է՝ արտահանման անկումը, գնաճը, խնայողությունների կրճատումը զգալի հարված են ինչպես շարքային Վրաստանի քաղաքացուն, այնպես էլ տնտեսական ողջ ոլորտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: