ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական մեծամասշտաբ զորավարժությունների շուրջ արևմտյան մամուլի արձագանքներն ուռճացված են

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր «անհետացումից» հետո հայտնվեց և հայտարարեց լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, ինչը մամուլում առաջացրեց տարաբնույթ արձագանքներ:

Զորավարժություններն իրենց ընդգրկմամբ բավական մասշտաբային են և ներառում են Հյուսիսային նավատորմը, Արևմտյան, Արևելյան և Հարավային ռազմական շրջանների տարբեր զորամիավորումներ և օդադեսանային զորքերը, ընդհանուր առմամբ՝ 38 հազար զինծառայող և մոտ 4 հազար միավոր տազմական տեխնիկա: Զորավարժությունները տևելու են հինգ օր:

Չնայած այս առիթով մամուլում առաջացած աղմուկին, հատկանշական է, որ սա նման ծավալի արդեն երրորդ զորավարժությունն է: Նման զորավարժությունների պրակտիկան մեկնարկեց ՌԴ Զինված ուժերի նախարար Շոյգույի օրոք, ով, ինչպես հայտնի է, նախաձեռնել է ռուսական բանակի վերազինման և պրոֆեսիոնալիզմի բարձրացման լուրջ ծրագրեր, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում: Բացի այդ, տվյալ զորավարժություններն ունեն նաև մարտական ոգու բարձրացման, տնտեսական խնդիրների առջև կանգնած ժողովրդին ոգևորելու նպատակ:

Ինչ վերաբերվում է զորավարժությունների անցկացման ժամկետին, ապա ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է ՆԱՏՕ-ի ակտիվացմամբ դաշինքի արևելյան անդամ-երկրներում: Հիշեցնեմ, որ օրերս Բալթյան երկրներին ԱՄՆ փոխանցվեց մոտ 120 միավոր ռազմական տեխնիկա, բացի այդ նախատեսվում են նաև լայնածավալ զորավարժություններ: Այս ամենն առնվազն անհրաժեշտություն էր ստեղծում, որպեսզի Ռուսաստանը ցույց տա տարածաշրջանում իր պոտենցիալը և զգոնությունը:

Մամուլում տեղ գտած արձագանքները տվյալ զորավարժության անցկացման պատճառների և նպատակների հետ կապված թերևս արհեստականորեն ուռճացված են: Դա պայմանավորված է ուկրաինական հակամարտությամբ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությամբ և նման պայմաններում բնական է, որ արևմտյան մամուլն ավելի  զգայուն է ռուսական կողմի ցանկացած քայլի նկատմամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: