ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը մտադիր է վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ

 

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության վերանայման հնարավորության մասին: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչն, Օբաման այս մասին Նաթանյահուին հայտնել է վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ամերիկյան նախագահի նման հայտարարության համար պատճառ են հանդիսացել Պաղեստինյան պետականության անհնարության մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հայտարարությունները:

Այսպես, մարտի 19-ին լրագրողների հետ հերթական բրիֆինգի ժամանակ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը վերանայում է միջազգային հարթակներում Իսրայելին պաշտպանելու իր քաղաքականությունը Նաթանյահուի նախընտրական հայտարարությունների պատճառով»: Վերջինիս փոխանցմամբ՝ «Վաշինգտոնը բազմիցս միջամտել է ՄԱԿ-ում և այլ բազմակողմ ֆորումներում այնպիսի որոշումների ընդունման, որոնք հակասում են Իսրայելի շահերին՝ կարծելով, որ հակամարտության կարգավորման ամենաճիշտ ուղին պաղեստին-իսրայելական երկկողմ բանակցություններն են»:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նաթայահուն հայտարարել էր Պաղեստինյան անկախ պետության ստեղծման անհնարության մասին: Ավելի ուշ, սակայն, նա մտափոխվել էր: NBC-ին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ հանդես է գալիս երկու պետությունների խաղաղ գոյակցության դիրքերից, սակայն դրա համար առկա են որոշակի նախապայմաններ:

Նաթանյահուն իր հայացքները բացատրում է նրանով, որ Պաղեստինյան ինքնավարությունը չի ճանաչում Իսրայելին՝ որպես հրեաների հայրենիք: Նա նաև ընդգծում է, որ Ղազայի հատվածը շարունակում է վերահսկել ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբակցության կողմից:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ կան նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելը խիստ կոշտ դիրքորոշում է որդեգրել այս հարցում՝ հանդես գալով Իրանի նկատմամբ որևէ փոխզիջում նախատեսող  ցանկացած գործարքի դեմ: Նաթանյահուն բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի՝ Իրանի հետ երկխոսությունը զարգացնելու քաղաքականության քննադատությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: