ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ս․ Սարգսյանն ընդունել է եվրոպացի պատգամավորներին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Նախագահը ողջունել է հյուրերին և հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման և անկեղծ երկխոսության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում 20-րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները: Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4-րդ կարևոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, այլև միակարծիք է վերջինիս ճանաչման և դատապարտման հարցում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը:

Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավականին օգտակար են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հանգամանորեն քննարկելու, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադառնալու տեսանկյունից :

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների վերաբերյալ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: