ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից սահմանային հերթական սրացման պատճառները

Մարտի 19-ին Ադրբեջանը խախտեց սահմանում դեռևս փետրվարի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցից հետո ձևավորված հարաբերական հանգստությունը: Գրեթե 2 ժամ տևած մարտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հակառակորդը եղել է լավ նախապատրաստված, ինչպես նաև եղել է բավականին բազմաքանակ խմբով: Ակնհայտ է, որ հերթական տապալված դիվերսիան նպատակ ուներ զգալի կորուստներ պատճառել հայկական կողմին, սակայն պաշտպանության բանակի զինվորների պրոֆեսիանալիզմի շնորհիվ այժմ ունենք հակառակ պատկեր: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ունեցել է 12-14 զոհ, ցավոք, հայկական կողմին ևս չի հաջողվել խուսափել կորուստներից:

Տապալված հարձակումից հետո Ադրբեջանը շտապեց հայտարարել, թե հայկական կողմն է կազմակերպել դիվերսիան և ընդունեց սեփական զինվորների մի մասի մահվան փաստը, այնուամենայնիվ ադրբեջանցի գրոհայինների կողմից մարտի դաշտում թողնված սպառազինությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ:

Ձախողված գործողության մանրամասներից առավել կարևոր է հասկանալ, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի նման «պոռթկումները»: Իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար առանձնացնենք մի շարք գործոններ, որոնք այս կամ այն չափով հանդիսացան նման քայլի առիթ:

Նախ սկսենք նրանից, որ այդ օրերին Հայաստանում ընթանում էին մի շարք կարևոր միջոցառումներ՝

  1. Մարտի 16-20-ը Հայաստանում անց էր կացվում Եվրանեսթ-ի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որին ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել: Բնական է, որ տեղի ունեցած լսումների ընթացքում տարբեր պատգամավորներ, այդ թվում՝ եվրոպացի,  չշրջանցեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ռազմական հռետորաբանությունը:
  2. Հայաստանում ընթանում էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, որին ևս ներկա էին մի շարք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ:
  3. Երևանում ընթանում էր «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա խորհրդաժողովը, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 30 երկրներից մոտ 150 ներկայացուցիչներ:

Այս երեք իրադարձությունները թերևս Ադրբեջանի համար բավական նպաստավոր առիթ էին Ղարաբաղյան հակամարտության և մշտական լարվածության վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար: Հաշվի առնելով հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը, հակամարտության կարգավորման ձգձգումը, ինչպես նաև նոր՝ ուկրաինական հակամարտության կարևորման գործոնը՝ այսօր Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության աչքերում համեմատաբար մղվել է երկրորդական պլան, և բնականաբար ստատուս-քվոյի պահպանումը նյարդայնացնում է ադրբեջանական ղեկավարությանը, ինչն էլ դրդում է նման քայլերի:  

Որպես սահմանային սրացումների մեկ այլ էական պատճառ կարող ենք դիտարկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և այս առիթով իրականացվող միջոցառումները ողջ աշխարհում: Գաղտնիք չէ, որ Թուրքիան  դեռևս մի քանի տարի առաջ մշակել և այժմ իրականացնում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հակազդելու իր ծրագիրը: Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի «փոքր եղբայր» և ողջ հայությունը թշնամի համարող ղեկավարություն ունեցող երկիր, բնականաբար այդ ծրագրերում ունի իր որոշակի դերը: Այդ դերակատարման մաս է նաև Թուրքիայի պատվերով իրավիճակի սրումը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններին: Այս ամենն արվում է Ցեղասպանության միջոցառումներից հանրային և միջազգային ուշադրությունը շեղելու, հայկական կողմի ռեսուրսները վատնելու նպատակադրմամբ: Թուրք-ադրբեջանական նման դավադրությության առկայության մասին է վկայում թեկուզ հենց այն փաստը, որ տարբեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր Ադրբեջանում գտնվում է թուրքական բանակի մոտ 50 հրահանգիչ, ովքեր հետևողականորեն աշխատում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատների պատրաստման, դիվերսիոն գործողությունների մշակման ուղղությամբ:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ սահմանային լարվածության հարցում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են: Հաշվի առնելով բանակցություններում առկա փակուղային իրավիճակը՝ վերջինս հաճախակի դարձած միջադեպերով արդեն տևական ժամանակ փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական կողմերի, այնպես էլ համանախագահների վրա՝ առաջարկելով բանակցային գործընթացում կատարել բովանդակային փոփոխություն, ավելի կոնկրետ՝ առաց հակամարտության կարգավորման սկզբունքների ստորագրման անցում կատարել շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Նման անցումն, ըստ էության, հանդիսանում է բանակցային գործընթացի տրամաբանական և տեխնոլոգիական խախտում, ինչը չի կարող հանգեցնել որևէ երաշխավորված արդյունքի: Բացի այդ, շրջանակային համաձայնագրի տարբեր կետերի շուրջ բանակցությունների համար պարտադիր է վստահության մթնոլորտը, ինչն ամենօրյա կտրվածքով հրադադարի ռեժիմի խախտման պարագայում անհնար է: Ավելին՝ նման բանակցությունների մեկնարկն առանց ԼՂՀ անմիջական մասնակցության ևս անընդունելի է հայկական կողմերի համար:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ առնվազն չենք կարող բացառել, որ ապրիլի 24-ին ընդառաջ նման դիվերսիոն գործողությունները և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախ կրկնվեն, ինչի հետ կապված պետք է ակնկալել ինչպես ԼՂՀ ԲՊ և ՀՀ ԶՈւ-ի առավել կոշտ պատասխանն, այնպես էլ միջազգային հանրության, ՄԽ համանախագահների առավել խիստ գնահատականը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: