ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ հարաբերությունների անորոշությունն այսօր արդեն հաղթահարվել է. Կ.Բեքարյան

Այսօր՝ մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը անդրադարձ կատարեց վերջին շաբաթվա ընթացքում եվրոպական ուղղությամբ տեղի ունեցած իրադարձություններին: Բանախոսն անդրադարձավ ՀՀ-ԵՄ համագործակցությանը` ասելով, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում անորոշության նշույլներ էին ի հայտ եկել, ինչն այսօր արդեն հաղթահարվել է:

Անդրադարձ կատարելով Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության աղաքականության շրջանակներում Եվրամիության կողմից իր իսկ քաղաքականության վերափոխումներին, այդ համատեքստում մասնավորապես ՀՀ-ԵՄ համագործակցության ձևաչափի տրանսֆորմացիային` Բեքարյանն ասաց, որ Եվրոպական պաշտոնյաների կողմից էլ շեշտվում է այն հանգամանքը, թե իրենք փորձելու են ընդարձակել հարևանության երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունների հետագա ընթացքը՝ առավելագույնս հաշվի առնելով գործընկեր երկրի խնդիրներն ու ակնկալիքները:

«Այսինքն մոդելային համագործակցության ձևաչափից ԵՄ-ն անցում է կատարում երկրներից յուրաքանչյուրի հետ անհատական ձևաչափի` միևնույն ժամանակ հայտարարելով, թե ակնկալում է յուրաքանչյուր երկրից՝ իր հետ հարաբերությունների վերաբերյալ առաջարկների»,- նշեց բանախոսը:

Ըստ բանախոսի, վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումները թե՛ Հայաստանում և թե՛ ԵՄ-ում ցույց տվեցին, որ առկա է Եվրամիության հետ ՀՀ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն՝ անկախ իրավիճակից կամ ԱլԳ ընդհանուր ֆորմատից:

Մյուս կողմից վերլուծաբանը նշեց, որ մայիսին տեղի ունեցող Ռիգայի գագաթնաժողովին ընթառաջ Եվրամիության երկրների կողմից բանակցող թիմին իրավական փաստաթուղթ քննարկելու մանդատ կտրվի: Բանախոսը նաև հույս հայտնեց, որ դա տեղի կունենա մինչև գագաթնաժողովը կամ դրանից հետո, ինչի արդյունքում կձևավորվի ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր իրավական հիմք: Դրա տրամաբանությունը, ըստ բանախոսի կլինի. փոքր-ինչ փոփոխություններով նախկին Ասոցացման համաձայնագրի բանակցված քաղաքական հատվածը, վերափոխումները տնտեսական հատվածում` հաշվի առնելով ՀՀ Եվրասիական միությանն անդամակցությունը:  Այսինքն, վերջին եվրոպական շաբաթը ցույց տվեց, որ այս ուղով ընթանալու ոչ մի խոչընդոտ չկա: 

«Եթե անդրադառնանք վերջին՝ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված փաստաթղթին, կտեսնենք, որ այն, բացի ճանաչման հարցից, նաև ներառում է անվերապահորեն սահմանը բացելու հարցը, և միևնույն ժամանակ, առանց նախապայմանների գործընթացի հստակ շեշտադրումը»,- ասաց Բեքարյանը:

Բանախոսի կարծիքով ԵԺԿ քաղաքական համաժողովի հայտարարությունը յուրահատուկ էր, քանի որ այն իր մեջ պարունակում էր ինչպես ճանաչման խնդիրն ամբողջությամբ, այնպես էլ ԵՄ բոլոր երկրների կողմից խնդրի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու ակնկալիք: Փաստաթուղթը պարունակում էր փոխհատուցման խնդիրներն ու ներկայացնում փոխհատուցման տարբերակները: 

Վերլուծաբանը նաև կարևորեց Ղարաբաղյան հիմնահարցի առկայությունն ու դրա շրջանակներում առկա շեշտադրումները վերոնշյալ փաստաթղթերում, մասնավորապես ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված փաստաթղթում:  Այս առումով նա նշեց Մինսկի խմբի ձևաչափին հավատարիմ մնալու հանգամանքը, խաղաղ կարգավորման հարցի առկայությունը, վստահության միջոցների շեշտադրումը փաստաթղթում ու դրանց ներքո դիպուկահարների օր առաջ ետ քաշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ևս մեկ անգամ շեշտվում է ԵՄ ներկայացուցիչների` տարածաշրջան, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ազատ մուքտի անհրաժեշտությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: