ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վրացական երազանքի» վարկանիշը նվազել է 18%-ով

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիալոգիական ուսումնասիրության՝ կուսակցությունների վարկանիշային ցանկը բնակչության 36% աջակցությամբ գլխավորում է «Վրացական երազանք» կուսակցությունը: Սակայն, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած, իշխող կուսակցության վարկանիշը նվազել է 18 %-ով՝ 54-ից հասնելով 36%-ի:

Հարցման արդյունքում, որի ժամանակ հետաքրքրվել են, թե քաղաքացիները ում կտան իրենց ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին է արտահայտվել հարցվածների 15%-ը:  Վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե չի փոփոխվել:

Երրորդ տեղը 10% աջակցությամբ զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասաիայի «Մեր Վրաստանը – Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը նախորդ տարվա հոկտեմբերին դուրս եկավ իշխող կոալիցիայից:

Չորրորդ հորիզոնականը զբաղերել է «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» (6%), իսկ հինգերորդ տեղը կիսում են Նինո Բուրջանաձեի «Միացյալ դեմոկրատական շարժում» և Իմրա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները (5.5%):

Հարցումները ֆինանսավորել է ԱՄՆ Պետքարտուղարությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: