ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել արագացնել կոռուպցիայի դեմ համապարփակ օրենքի ընդունումը

Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել Եվրոպական Հարևանության Քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:

Այս մասին ասված է Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի՝ Հայաստանում ԵՀՔ 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացի մասին փաստաթղթում:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ՝ որոշ ջանքեր գործադրելով խորը և կայուն ժողովրդավարության հաստատման հարցում և ներդնելով ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություններն ու կառուցվածքային բարեփոխումները: Հայաստանը որոշ ռազմավարական քայլեր է ձեռնարկել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, սակայն մենք առաջարկում ենք ներկայացնել ավելի կոնկրետ օրենսդրական միջոցառումներ և դրանց իրականացման եղանակներ: Ողջունելի կլինեին նաև մարդու իրավունքների և հասարակության առջև Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ իրազեկման բարձրացումը: Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները վերասահմանման կարիք ունեն: 

2014 թ. ընթացքում ԵՀՔ-ի իրականացման ուղղությամբ կատարված առաջընթացի գնահատման հիման վրա, Հայաստանն առաջիկա տարվա ընթացքում պետք է ջանքերը կենտրոնացնի հետևյալի շուրջ՝

- Կատարել փոփոխություններ ընտրական օրենսդրության մեջ՝ համաձայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները;

- Ընդունել և իրականացնել կոռուպցիայի դեմ համապարփակ օրենքը; 

- Իրականացնել և հսկել կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի իրականացումը, հետագա քայլեր ձեռնարկել այս ոլորտի օրենսդրության և ԵՄ օրենսդրության մոտարկման ուղղությամբ; ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը; 

- Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ;     

- Ավարտին հասցնել խղճի և կրոնի ազատության մասին օրենքի նախագիծը;

- Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, օրինակ, դատական մարմինները դարձնել ավելի անկախ, բարելավել դատավորների վերապատրաստումը, վերանայել Քրեական ընթացակարգի մասին օրենսգիրքը և համահունչ դարձնել բռնության մասին օրենսդրությունը Բռնության դեմ կոնվենցիայի 1-ին Հոդվածին հետ;

- Շարունակել պետական կառավարման բարեփոխման գործընթացը՝ ավելի շատ միջոցառումներ ձեռնարկելով կոռուպցիան խոչընդոտելու և դրա դեմ պայքարելու նպատակով; 

- Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը և հզորացնել տեղական ինքնակառավարման խորհուրդների կարողությունները, ապահովել տեղական իշխանությունների կարողությունները և ավելացնել տեղական իշխանությունների կողմից տնօրինվող ռեսուրսները; առավել արդյունավետ դարձնել տեղական ինքնակառավարման հարկային մեխանիզմը և վերանայել ֆինանսական հավասարեցման մեխանիզմը;  

- Խրախուսել միջնաժամկետ աճը՝ բարելավելով գործարար մթնոլորտը և գրավիչ դարձնելով ներդրումային դաշտը, ուժեղացնել երկրի արտաքին դիրքը, շարունակել բարիդրացիական ճանապարհով մոբիլիզացնել հարկային եկամուտների աճը; 

- Դիվերսիֆիկացնել ավելացված արժեքով հայկական ապրանքների արտահանումը, հետագա կարգավորիչ քայլեր ձեռնարկել միջազգային առևտրային օրենքներին և չափանիշներին մոտարկման ուղղությամբ;  
- Ավելացնել ջանքերը միջազգային կոնվենցիաների իրականացման ուղղությամբ, որոնք առնչվում են ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգին (ԱԸՀ); միջոցառումներ ձեռնարկել Մեծամորի ատոմային կայանի շուտափույթ փակման ուղղությամբ և ընդունել շահագործումից դուրս բերելու մանրամասն պլանը՝ հաշվի առնելով սթրեսային փորձարկումների արդյունքները, միևնույն ժամանակ բարձրացնելով ատոմային կայանի անվտանգության չափանիշները;

- Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին; խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից; ձևավորել հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայր և աջակցել խաղաղաստեղծ գործողություններին; ապահովել հակամարտության կարգավորմանն աջակցող ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածաշրջաններ», - ասված է փաստաթղթում:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: