ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

Բուենոս Այրեսի Կուրուչուգա և Ժոֆրե փողոցներում շուտով հայկական հետքն ու հայի ներկայությունն ավելի կամրապնդվեն: Բուենոս Այրեսի Հայ առաքելական եկեղեցու և հայկական կազմակերպությունների շենքի կողքին կառուցվում է Հայոց ցեղասպանության թանգարան, որի բացումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում  Արգենտինայում  Հայոց ցեղասպանության  թանգարանի հարցերով պատասխանատու, Հայոց ցեղասպանության հիշատակի  հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանը շեշտում է, որ ներկա դրությամբ ընթանում են շինարարական ակտիվ աշխատանքներ: Նա նշում է, որ թանգարանի կառուցման գաղափարը միավորել է ամբողջ արգենտինահայությանը, և բոլորն էլ անհամբերությամբ են սպասում կառույցի բացմանը:

Թանգարանում կներկայացվի հայ ժողովրդի պատմությունը երեք փուլով: Առաջին բաժնում կներկայացվի հայոց կյանքը Օսմանյան կայսրությունում մինչև 1915թ.: «Ինչպես էին հայերն ապրում, ինչ ավանդույթներ և մշակութային առանձնահատկություններ ունեին, ընտանիքի նշանակությունն ու կանանց դերն ինչպիսին էին: Երկրորդ բաժնում կներկայացվեն Հայոց ցեղասպանության կադրեր, լուսանկարներ, աուդիո փաստեր, արխիվային նյութեր, վերապրածների վկայություններ: Թանգարանի երրորդ մասը նվիրված է այն հայերին, ովքեր գաղթել են Արգենտինա, այնտեղ հաստատվել, աշխատել և ներդրում ո նեցել երկրի զարգացման գործում: Թանգարանը կունենա մշտական ցուցադրություն, հատուկ օրեր, հատուկ ցուցադրություններ և թեմաներ այս կամ այն օրվա կամ հիշատակի միջոցառումներին նվիրված››,- ասաց Նելիդա Բուլգուրջյանը:  

Թանգարանը եռահարկ է, ավելի քան 1000 քմ տարածքով: Առաջին հարկում լինելու է Ցեղասպանության թանգարանը, որի ցուցանմուշները հավաքվել են վերջին 40 տարվա ընթացքում, իսկ երկրորդ հարկը նվիրված է լինելու Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությանն ու արդի ցուցահանդեսներին։ Երրորդ հարկում կգործի գրադարանը։

Դեռևս 2014 թ. մայիսին Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը, ի հիշատակ Հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների, Արգենտինայի հայ համայնքին տրամադրեց անհատույց տարածք Հայոց ցեղասպանության և մշակութային կենտրոնի կառուցման համար:

Թանգարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: