ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակամարտության նոր օջախ Մերձավոր Արևելքում

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի միապետությունները, արձագանքելով ռազմական միջամտություն իրականացնելու Եմենի նախագահ Մ. Հադիի կոչին, ռազմական գործողություններ են սկսել Եմենում: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում շիական խոուսի շարժման զինյալների դիրքերի ուղղությամբ: ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտնել է, որ գործողությունը սկսվել է ավիահարվածներով, սակայն կոալիցիան պատրաստ է ցանկացած քայլի Հադիի կառավարությանը պաշտպանելու համար, հաղորդում է AFP-ն: Միաժամանակ հաղորդվում է, որ խոուսիտները շարժվում են Եմենի հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ տարհանվել են Եմենի կառավարությունն ու դիվանագիտական ներկայացուցչությունները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային տրամադրել «լոգիստիկ և հետախուզական աջակցություն»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի զինուժը ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունենալու: Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Կահիրեն քաղաքական և ռազմական աջակցություն է տրամադրում կոալիցիայի գործողություններին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցամաքային զորքեր ուղարկել: Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հայտարարել է, որ աջակցում է կոալիցիայի գործողություններին: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան կոչ է անում Խոուսի շարժմանը և նրա արտաքին աջակիցներին դադարեցնել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող գործողությունները:

Վերջին տվյալների համաձայն ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի: Խոուսիտների ղեկավարներից մեկը զգուշացրել է, որ կոալիցիայի գործողությունները կարող են տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ հրահրել: Իրանի արտգործնախարարը պահանջել է անհապաղ դադարեցնել «ռազմական ագրեսիան Եմենում»՝ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ավիահարվածները որակելով որպես բռնություն Եմենի ինքնիշխանության հանդեպ:

Ակնհայտ է, որ Եմենը նոր մարտադաշտ է դարձել Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանային վաղեմի մրցակիցների միջև:  Որոշ տվյալների համաձայն, հենց Իրանն է աջակցում շիա խոսուսիտներին, թեև իրանցի գործիչները բազմիցս հերքել են այս մեղադրանքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: