ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է ՀՀ-ին և ԼՂ-ին տրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների միջազգային գործերով ենթահանձնաժողովում քննարկվել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը, հաղորդում է News.am-ը:

Քննարկմանը հանդես են եկել Միացյալ Նահանգների հայկական երկու խոշոր կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Երկուսն էլ կոչ են արել կոնգրեսականներին ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը մինչև 40 միլիոն դոլար Հայաստանին և մինչև 5 միլիոն դոլար ԼՂՀ-ին:

Բրայան Արդունիի խոսքով, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լույսի ներքո՝ Հայաստանի դերը Միացյալ Նահանգների համար ավելի է մեծանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն իր հերթին հիշեցրել է, որ Երևանն ակտիվ մասնակցություն ունի ԱՄՆ-ի բազմաթիվ ծրագրերում.

«Հայաստանը աշխարհի ռազմավարական կարևորագույն տարածաշրջանում գտնվող լուրջ գործընկեր է, որը շարունակաբար աջակցել է ամերիկյան գործողություններին՝ խաղաղարարներ ուղարկելով Աֆղանստան, Իրաք և Կոսովո և համագործակցել ԱՄՆ-ի հետ անվտանգության խնդիրների լայն շրջանակով»:

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ չնայած դժվարություններին և շրջափակմանը՝ Հայաստանը բարձր ցուցանիշներ է գրանցել գործարար միջավայրի ստեղծման և բարեփոխումների իրականացման ոլորտում: Բացի այդ, 2014-ին Հայաստանը մեծ թվով փախստականներ է ընդունել Սիրիայից և օգնության կարիք ունի՝ սիրիահայերին պատշաճ աջակցություն տրամադրելու գործում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությանը` երկու կազմակերպությունների ներկայացուցիչն էլ խնդրել են Ադրբեջանին որևէ օգնություն չտրամադրել` սահմանին իրավիճակը լարելու և սպանություններ կազմակերպելու պատճառով:

«Ղարաբաղին հատկացվելիք 5 միլիոն դոլարը մեծ գումար չէ, սակայն այն թույլ կտա լուրջ դրական փոփոխություններ իրականացնել՝ այդ թվում ականազերծման աշխատանքներ, և ջրի մաքրման կայանների տեղադրում», - ասել է Արդունին:

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրել են նաև երկկողմ սերտ հարաբերությունների երկարատև պատմության մասին:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարերի պատմություն և սկսվել են դեռ 17-րդ դարի սկզբին, երբ մի խումբ հայեր այստեղ են տեղափոխվեցին: Այն օրերից ի վեր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններն անընդհատ զարգացել են», - նշել է Քեյթ Նահապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: