ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտական զոհ ադրբեջանական բանակում

Ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն, հայտնում է razm.info-ն։

Զինծառայողի մահվան մասին սոցցանցերում հայտնում է նաև նրա ծանոթներից մեկը։

Այս տեղեկությունը ժամը 20:30-ին տեղադրվել է նաև ադրբեջանական «Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել է՝ մնալով հասանելի Google որոնողական համակարգի տվյալների բազայում։ Սա թերևս Ադրբեջանում բանակի կորուստների թեմայով հրապարակումների պաշտոնական արգելքի հերթական ապացույցն է։

Զինծառայողի մահվան մասին հայտնող և այնուհետև հեռացված հոդվածում նշվում էր, որ Սեֆիքյուրդ գյուղի բնակիչները հավաքվում են շեհիդի հոր (Քազըմով Խուդավի Աբդուլլա օղլուի) տան մոտ։

2015 թ. մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ razm.info-ի արձանագրած 9-րդ կորուստն է։ Բացի այդ, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանված ևս 3 զինծառայողի մասին ավելի վաղ՝ մարտի 7-ին, հայտնել էր հայկականTimes.am լրատվաkկան կայքը։ Ադրբեջանի ՊՆ-ն  այս տեղեկությունը չէր հերքել։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: