ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարտի 27-ին սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։ Այս մասին հայտնում է Razm.info-ն` հղում կատարելով ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը: Վերջինի փոխանցմամբ՝ սպանված զինծառայողը հողին է հանձնվել մարտի 28-ին՝ Լենքորանի շրջանի հայրական Աշաղը Նյուվեդի գյուղում։

Գործակալության հաղորդած տվյալների համաձայն, 1980-ին ծնված Իգբալ Ահմադովը 1998-ին ընդունվել էր զինված ուժերի՝ Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ուսումնարան։ 2003-2004 թվականներին սովորել էր ՊՆ ուսումնակրթական կենտրոնում, ինչից հետո ծառայության էր անցել զինված ուժերում՝ առաջնագծում։

Հավելենք, որ 2015-ի մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 10-րդ կորուստն է։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: