ՀՀ նախագահ. Հայաստանը վարում է «բաց դռների» քաղաքականություն
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին:
Համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ավարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների:
Բոաոյում Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ավարտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
Ելույթ ունենալով համաժողովում` նախագահը մասնավորապես նշել է.
«Ուրախ եմ, որ իմ պետական այցն այս զարմանահրաշ երկիր՝ հյուրընկալ Չինաստան, եզրափակում եմ Ասիայի Բոաո հեղինակավոր համաժողովին ուղղված իմ ելույթով: Այս կառույցն իրավամբ դարձել է ասիական տարածաշրջանի զարգացման, տնտեսական համագործակցության և առաջընթացի ապահովման յուրօրինակ խթան: Նմանօրինակ ներկայացուցչական համաժողովները կարևոր հարթակ են նաև երկխոսության և փոխճանաչողության համար:
Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև և որտեղ միաձուլված են արևելյան և արևմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է Նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարևոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով:
Այսօր Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի շուրջ 250 մլն. բնակչություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների հետ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵՏՄ և 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ 3-րդ երկրներից:
Օգտվում ենք նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի արտոնությունների համակարգից, այսինքն՝ զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքեր են գործում հայկական ծագում ունեցող ապրանքներն այս երկրներ արտահանելիս: Հայաստանը նաև խոշոր արտահանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ազատելով շահութահարկից:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք որդեգրել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով գործուն քայլեր ենք ձեռնարկել: Մեր հաջողությունների վառ վկայությունն է Հայաստանում գործող Դիլիջան միջազային դպրոցը (UWC), Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսարանները և, իհարկե, Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը վերածվել է հայ-չինական համագործակցության յուրահատուկ պլատֆորմի: Արդյունքում, ՀՀ-ն արձանագրել է թռիչքային աճ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:
Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով և «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ:
Հայաստանը պատրաստ է դառնալ նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն: Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ:
Համագործակցության նախադրյալներ կան նաև զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում, ինչը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև միջմշակութային երկխոսության տեսանկյունից: Արձանագրելով տարեկան առնվազն 10% աճ՝ զբոսաշրջությունը Հայաստանում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է: Աշխարհագրական դիրքով և հարուստ մշակութային ժառանգությամբ պայմանավորված Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը ավիացիայի ոլորտի խթանման կարևոր նախադրյալներից է, որի զարգացման նպատակով 2013թ. մենք որդեգրեցինք Բաց երկնքի քաղաքականություն: Արդյունքում, աճեցին ուղևորափոխադրումները, ընդլայնվեց դրանց աշխարհագրությունը, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 2013թ. ճանաչվեց լավագույն օդանավակայանը ԱՊՀ երկրների շարքում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Վստահ եմ՝ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ»:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,09 կմ/ժ