ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 24-ին Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն Ղարաբաղյան հարցը

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Ղարաբաղյան հարցը: Այս մասին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Նա նաեւ հավելեց, որ ղարաբաղյան հակամարտությունը նուրբ նյութ է: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Կա նաեւ նախագահների միջեւ եռակողմ հանդիպումների ձեւաչափ:

Պատգամավորը նկատեց, որ 2014 թվականի օգոստոսին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները բավական խորությամբ են քննարկել հակամարտության կարգավորման հարցերը: «Վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առիթով Երեւան կատարելիք այցի ընթացքում Վլամիդիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն այդ խնդիրը կքննարկեն ոչ պակաս խորությամբ, քան 2014 թվականի օգոստոսին, Սոչիում»,- ընդգծեց նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: