ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանն այսօր Չինաստանի կողմից դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր». Նաիրա Մկրտչյան

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած վերջին այցի արդյունքները:

Գնահատելով  այցի կարևորությունը՝ փորձագետը նկատեց, որ դրա շնորհիվ հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա:  

Իր խոսքում փորձագետն անդրադարձավ այցի շրջանակներում կնքված տասնյակ պայմանագրերին՝ նշելով և առանձնակի կարևորելով դրանցից մի քանիսը, ինչպես օրինակ` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքված այլ պայմանագրեր ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում:

Անդրադառնալով այցի արդյունքում ընդունված հռչակագրի կետերին՝ փորձագետը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում հատկապես կարևորեց  հռչակագրի այն կետը, որտեղ կողմերը մասնավորապես խոսում են «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:

Նաիրա Մկրտչյանը նաև ընդգծեց հռչակագրի այն կետը, որով չինական կողմը խրախուսում է մասնավոր ձեռներեցներին ներդրումներ կատարել Հայաստանում: Այս առումով փորձագետը նշեց. «Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն այսօր Չինաստանի կողմից դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր»:

Վերջում, դատելով այցի ընդհանրական  արդյունքներից, փորձագետը  նկատեց, որ «նման բազմաբովանդակ  և լեցուն օրակարգով» այցի կազմակերպումը կարելի է որակել որպես  ՀՀ արտաքին քաղաքականության վերջին շրջանի լուրջ ձեռքբերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: