ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դարեր շարունակ Հայաստանը եղել է պատմական Մետաքսի ճանապարհի մասնակից կարևոր երկիր». Նաիրա Մկրտչյան

«Դարեր շարունակ Հայաստանը եղել է պատմական Մետաքսի ճանապարհի մասնակից  կարևոր երկիր, և շատ գովելի է այն, որ  21-րդ դարում Հայաստանը կրկին  հայտնել է նոր ստեղծվելիք Մետաքսի ճանապարում իր դիրքը վերականգնելու պատրաստակամությունը: Եթե Հայաստանը կարողանա հասնել նրան, որ  Մետաքսի ճանապարհը նաև անցնի ՀՀ տարածքով, ապա այն, անկասկած, նոր հեռանկարներ կբացի երկրի զարգացման համար», - անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան այցի ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Իր խոսքում փորձագետը պարզաբանեց չինական կողմի այս նախաձեռնության  էությունը. Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացնելու է ոչ թե մեկ ճանապարհ, այլ ճանապարհների փունջ, որը Չինաստանը կմիացնի Արևմուտքին, Միջին Ասիային, Հարավային Կովկասին և Արևելյան Ասիային:  

Խոսելով չինական այս նախաձեռնության  և  տարածաշրջանում տնտեսական այլ ծրագրերի համատեղելիության մասին, փորձագետը նկատեց, որ պատահական չէ այն, որ Չինաստան ՀՀ նախագահի այցի ընթացքում քննարկումներ են ծավալվել այնպիսի տնտեսական նախագծերի շուրջ,  ինչպիսիք են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը,  Հայաստանն Իրանին միացնող երկաթուղին, որոնք ըստ փորձագետի՝ լրիվ համատեղելի են Մետաքսի ճանապարհի ստեղծման համատեքստին:

Փորձագետը կարծիք հայտնեց, որ  ՀՀ անդամակցությունը  Եվրասիական տնտեսական միությանը նույնպես համատեղելի է Մետաքսի ճանապարհի ստեղծման հետ, քանի որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը  կունենա իր դրական ազդեցությունը  Մետաքսի ճանապարհի նախագծում ՀՀ դիրքերի ամրապնդման գործում՝  ավելի մեծ հնարավորություններ  ստեղծելով Հայաստան-Չինաստան երկկողմ համագործակցության խորացման համար:

 Նաիրա Մկրտչյանը փորձեց նաև պարզաբանել  Չինաստանի` այլ երկրների հետ համագործակցության տրամաբանությունը՝  մեջբերելով ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի խոսքերը.  «Եթե ցանկանում ես արագ գնալ` միայնակ գնա, սակայն եթե ցանկանում ես հեռուն գնալ, ապա միասին գնա»:

 

 



 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: