ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսի բանակցությունները կարող են վերսկսվել

Թուրքիան դադարեցրել է Կիպրոսի ափերի մոտ նավթի և գազի որոնողական աշխատանքները և որոշում է կայացրել հետազոտական «Բարբարոս» նավը դուրս հանել կղզու հյուսիսային մասում գտնվող Ֆամագուստա նավահանգստից։ Այս մասին BRT հեռուստաընկերությանը հայտնել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետության «արտգործնախարար» Օզդիլ Նամին։ Նամին նշել է, որ «Բարբարոս»-ի` Թուրքիա վերադառնալու մասին որոշումը ընդունվել է որպես «բարի կամքի դրսևորում» և հույս է հայտնել, որ Կիպրոսի հունական մասի ղեկավարությունը կվերսկսի բանակցային գործընթացը։

Հիշեցնենք, որ կողմերի միջև բանակցություններն ընդհատվել էին 2014թ․ հոկտեմբերին, երբ Թուրքիան հայտարարել էր Կիպրոսի հանրապետության տնտեսական գոտում բնական գազի որոնողական աշխատանքներ սկսելու իր ծրագրի մասին։ 

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այդ քայլը որակել էր որպես «հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն Անկարայի կողմից»։

Նշենք նաև, որ գազի որոնողական աշխատանքներն երկու տարի ժամկետով դադարեցնելու մասին հայտնել է նաև Կիպրոսի հանրապետությունը՝ հանքավայրի արդյունաբերական մշակման համար անհրաժեշտ բնական գազի պաշարների անբավարարության պատճառով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: