ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկանում Գարեգին II-ն կմասնակցի ապրիլյան պատարագին

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ներկա կլինեն հայկական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները, հաղորդում է իտալական La Stampa-ին:

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու է Հայ կաթոլիկ եկեղեցու ղեկավար պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը՝ հայ կաթոլիկ եպիսկոպոսների հետ։

Հայկական աղբյուրները լրատվականին հայտնել են, որ եթե վերջին րոպեին ոչ մի փոփոխություն տեղի չունենա, պատարագին ներկա կլինեն նաև Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների գագաթնակետը կլինի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը նվիրված պատարագի մատուցումը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին: Պատարագը կմատուցի Գարեգին II կաթողիկոսը: 

Նույն օրը՝ ժամը 19:15-ին, ողջ աշխարհում բոլոր հայկական եկեղեցիները, բացի Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիներից, կհնչեցնեն իրենց զանգերը 100 անգամ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: