ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կախա Կալաձե. Վրաստանի իշխող կոալիցիան վաղ թե ուշ կկազմալուծվի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիան վաղ թե ուշ կկազմալուծվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն իր տեսաբլոգում՝ պատասխանելով Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին:

«Կոալիցիան վաղ թե ուշ կկազմալուծի, մենք բոլորս դա գիտենք, այնպես որ դա քաղաքական սենսացիա կամ աղետ չէ: Դա պարզ գործընթաց է, որը բխում է քաղաքական իրողություններից և մարտահրավերներից: Թե ինչի համար է ստեղծվել կոալիցիան, մենք բոլորս գիտենք: Այն իր առաքելությունն արդեն իրականացրել է»,- հայտարարել է Կալաձեն:

Կալաձեն միաժամանակ նշել է նաև, որ այս պահին կոալիցիայի ամբողջականությանը որևէ բան չի ապառնում:

Ընդհանուր առմամբ Կալաձեի գնահատականը բավականին օբյեկտիվ է, եթե հաշվի առնենք ինչպես կոալիցիայի մաս կազմող ուժերի միջև վերջին շրջանում առավել խորացող տարաձայնություններն, այնպես էլ մի շարք կարևոր հարցերի շուրջ տվյալ ուժերի տարակարծությունը:

«Վրացական երազանքը» հստակ նպատակ ուներ իրականացնել իշխանափոխություն, ինչն էլ կատարվեց: Սակայն այժմ՝ 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իրավիճակն այլ է: Կոալիցիայի կորիզը կազմող «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության դիրքերը համեմատաբար թուլացել են, իսկ Իվանիշվիլիի վարկանիշը որոշակիորեն անկում է գրանցել: Նման պայմաններում կոալիցիայի մյուս անդամ ուժերը, որոնք իրենց հերթին ունեն որոշակի քաղաքական հավակնություններ, միանշանակ կփորձեն մյուս ընտրություններին հանդես գալ առանձին կամ համագործակցային նոր ձևաչափով: Այս համատեքստում բավական կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես և երբ տեղի կունենա կոալիցիայի կազմալուծումը: Տվյալ գործընթացից է կախված Վրաստանի ներքաղաքական կյանքի հնարավոր ցնցումների հավանականությունը:

Վրացական երազանքը խորհրդարանում մեծամասնությունը ստացել է 2012թ-ին՝ հաղթելով Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, որը երկրիը կառավարում էր 2003թ-ից: Մեկ տարի անց նախագահական ընտրություններում հաղթեց կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, իսկ 2014թ-ին «Վրացական երազանքը» հաղթանակակ տարավ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ ստեղծված կոալիցիայի կազմում էին 6 կուսակցություն՝ «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստանը», «Հանրապետական կուսակցությունը», «Պահպանողական կուսակցությունը», «Ազգային ֆորումը», «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը և «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: 2014թ-ին «Ազատ դեմոկրատները» դուրս եկան կոալիցիայի կազմից՝ կուսակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայիպաշտոնաթողությունից հետո: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: