ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ. Սիրիան 7 միլիարդ 700 միլիոն եվրո մարդասիրական օգնության կարիք ունի

ՄԱԿ-ը դիմել է դոնոր կազմակերպություններին՝ կոչ անելով Սիրիային 7 միլիարդ 700 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել: Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Աբդալլահ Ալ-Մաաթուկը Քուվեյթում հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե անհրաժեշտ գումարը չհավաքվի, երկիրը կկանգնի մարդասիրական աղետի վտանգի առջև:

Հանդիպումը կայացել է Սիրիային նվիրված երրորդ միջազգային համաժողովից առաջ, որն այսօր է սկսվում: Նախորդ երկու նմանատիպ համաժողովների ժամանակ 2013 և 2014 թվականներին որոշում է կայացվել Սիրիային համապատասխանաբար 1,5 միլիարդ և 2,5 միլիարդ օգնություն տրամադրելու մասին: Սակայն ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ այդ խոստումները մասնակի են կատարվել:

Բացի այդ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է անում Սիրիային հրատապ 120 միլիոն դոլար տրամադրել: Միաժամանակ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հրապարակել է Սիրիայում և Իրաքում շարունակվող հակամարտության սարսափելի հետևանքների մասին վերջին տվյալները: Սիրիայում ավելի քան 5,6 միլիոն երեխաներ գոյատևում են հուսահատ պայմաններում, գրեթե 2 միլիոն երեխաներ ապրում են երկրի այնպիսի շրջաններում, որոնք կտրված են մարդասիրական օգնությունից: 2,6 միլիոն սիրիացի երեխաներ չեն կարողանում դպրոց հաճախել: Ավելի քան 2 միլիոն սիրիացի երեխաներ ապրում են փախստականների ճամբարներում Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և այլ երկրներում:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) զգուշացնում է, որ միլիոնավոր փախստականներ, ովքեր գտնվում են հարևան երկրներում կամ տեղահանված են երկրի ներսում, վատթարացող պայմաններում են գտնվում և առանց միջազգային պաշտպանության բախվում են առավել մռայլ ապագայի հետ: «Մեր դարաշրջանի վատթարագույն ճգնաժամն ունի համաշխարհային աջակցության կարիք, ինչը դժբախտաբար գնալով նվազում է: Առանց պատշաճ ֆինանսավորման հնարավոր չէ բավարարել հսկայական կարիքները, աջակցություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, որոնք գտնվում են բազմաքանակ փախստականների ծանրության ներքո» - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գությերեսը:

Սիրիայում ընթացող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել նաև հայերի վրա: Այժմ ավելի քան 15,000 մարդ, հիմնականում էթնիկ հայեր, փախել են Սիրիայի հակամարտությունից և պաշտպանություն են գտել Հայաստանում:

 

 



այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: