ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի արտգործնախարարը ապրիլի 24-ին կլինի Երևանում

Լիբանանյան Al-Monitor-ի Lebanon Pulse բաժինը  անդրադարձել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Լիբանանում հայկական համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին` նշելով, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին մասնակցելու է նաև Լիբանանի արտաքին գործերի նախարարը, գրում է armeniangenocide100.org-ը՝ հղում անելով panorama.am-ին:

 Պարբերականը անդրադառնում է Լիբանանի հայկական համայնքին` նշելով, որ հայերը Լիբանանում մեծ և կարևոր ներկայացվածություն ունեն, իսկ առհասարակ լիբանանահայ համայնքը, ըստ պարբերականի, հավանաբար ամենանշանավորն է հայկական սփյուռքում:Պարբերականը նկատում է, որ լիբանանահայ համայնքը ծանրակիշիռ ներկայացվածություն ունի ոչ միայն երկրի տնտեսության և բինզես ոլորտներում, այլ նաև քաղաքական ասպարեզում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին և այդ կապակցությամբ լիբանանահայության նախաձեռնած միջոցառումներին` պարբերականը գրում է, որ Լիբանանի ղեկավար մարմինները հրավեր են ստացել ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու համար Թուրքիայի իշխանություններից:

Այս վիճակը, ըստ պարբերականի, որոշակի երկվություն է առաջացրել Լիբանանի քաղաքական էլիտայում: Հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին` պարբերականը գրում է, որ քրիստոնյա համայնքի` առավելապես հայերի շահերը բավարարելու համար իշխանությունը որոշում է կայացրել ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներին մասնակցել երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի գխավորած պատվիրակության մակարդակով, քանի որ արտգործնախարարը նույնպես քրիստոնյա է և հակված է բավարարելու հայերի հրավերը:

 Անդրադառնալով թուրքական կողմի հրավերին` պարբերականը գրում է, որ այդ առումով Լիբանանի սուննի մահմեդական համայնքի շահերը բավարարելու համար էլ հավանաբար Գալիպոլիի տոնակատարությանը կմասնակցի Լիբանանի վարչապետը, ով մահմեդական է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: