ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Human Rights Watch-ը քննադատել է Բաքվին` իր ներկայացուցչի մուտքն արգելելու համար

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բաքվին իր ներկայացուցչի մուտքն Ադրբեջան արգելելու համար: Կազմակերպության  ներկայացուցիչ Գեորգի Գոգիան Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել մարտի 30-ին` ադրբեջանցի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Ինթիհամ Ալիևի դատավարությանը ներկա գտնվելու նպատակով: Հեյդար Ալիևի օդնավակայանում առանց որևէ հիմնավորման ադրբեջանցի իրավապահներն առգրավել են իրավապաշտպանի անձնագիրը, 31 ժամ պահել օդանավակայանում, այնուհետև վերադարձնելով անձնագիրը` հետադարձ թռիչքով ուղարկել են Թբիլիսի, որտեղից նա ժամանել էր:  

 «Գոգիայի մուտքը Բաքու արգելելը վկայում է այն մասին, թե որքան հեռու են գնացել Ադրբեջանի իշխանությունները մարդու իրավունքները խախտելու հարցում», - HRW-ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

Ուիլյամսոնի խոսքով Ադրբեջանի իշխանությունները Գոգիային արտաքսելու որևէ պատճառ չունեին: «Նրանք երկրի ներսում արմատապես խլացրել են շատ քննադատների ձայներ և այժմ չեն ցանկանում, որ որևէ մեկն ականատես լինի նրան, ինչ անում են»,-նշում է իրավապաշտպանը:

Նշենք, որ Amnesty International կազմակերպության` մարտին հրապարակած զեկույցի համաձայն Ադրբեջանում առնվազն 20 քաղբանտարկյալ կա, ում կեղծ մեղադրանքներ են ներկայացված` թմրանյութերի կիրառումից մինչև դավաճանություն:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: