ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում ՄԽ համանախագահները փորձել են հասնել նրան, որ ապրիլի 24-ին ու Բաքվի եվրոպական խաղերի ժամանակ կողմերը չկրակեն. Ալ. Իսկանդարյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանացել է, որպեսզի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բուն միջոցառումների ու Բաքվում կայանալիք եվրոպական ամառային խաղերի ժամանակ շփման գծում կրակի իսպառ դադարեցում լինի, ինչում բանագնացները էական արդյունքների չեն հասել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պատասխանելով լրագրողների հարցրին, թե արդյո՞ք Մինսկի խմբի Վիեննայում կայացած հանդիպումը որևէ կապ ունի ապրիլի 24-ի հետ՝ քաղաքագետը նշել է․ «Դա նրանց աշխատանքն է հենց դրա համար էլ նշանակված են, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտությունը: Եվ տարօրինակ կլիներ, որ նրանք հանդիպեին` քննարկելու Մոցարտի երաժշտությունը կամ իռլանդական ժողովրդական պարերը: Ապրիլի 24 տարեթիվը սրան առնչությո՞ւն ունի, այո՛, ունի: Եվ որքանով ես եմ տեղյակ, փորձ է արվել հասնել զինադադարի`առ ժամանակ կրակի դադարեցման ապրիլի 24-ին և այն ժամանակահատվածի համար, երբ  Ադրբեջանում կանցկացվեն համաեվրոպական խաղերը: Շշուկներ կան, որ այնքան էլ չի հաջողվել: Ակնհայտ է, որ  էլի կփորձեն, կստացվի՞, թե՝ ոչ, չեմ կարող ասել»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: