ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը վերանայում է իր քաղաքականությունը Եգիպտոսի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության վրա դրված ժամանակավոր արգելքը հանելու իր որոշման մասին: Ինչպես հայտնում է Golos Ameriki-ն, Օբաման և Աս-Սիսին քննարկել են Եգիպտոսին տրամադրվող ամերիկյան օգնությունը և տարածաշրջանում, այդ թվում Լիբիայում և Եմենում տեղի ունեցող իրադարձությունները: Օբաման ասել է Եգիպտոսի նախագահին, որ մտադիր է չեղյալ հայտարարել 2013 թվականի հոկտեմբերից գործող արգելքը, որով կասեցվել էր Եգիպտոսին F-16 ինքնաթիռների, Harpoon հրթիռների և M1A1 տանկերի մատակարարումը: Օբաման նաև հայտնել է Սիսիին, որ մտադիր է Կոնգրեսին խնդրել տարեկան 1,3 միլիարդ ռազմական օգնություն տրամադրել Եգիպտոսին: Նա նշել է, որ 2018 ֆինանսական տարուց անվտանգության ոլորտում Եգիպտոսին տրվող օգնությունը տրամադրվելու է 4 հիմնական ուղղություններով՝ ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պաշտպանություն, Սինայ թերակղզում անվտանգության ապահովում և ծովում անվտանգության ապահովում:

Միաժամանակ, Վաշինգտոնի վարչակազմը ընդգծում է, որ այս որոշումը դեռ չի նշանակում, թե ԱՄՆ-ը ընդունում է, որ Եգիպտոսում ժողովրդավարական զարգացումներ են տեղի ունեցել: Այլ այս օգնությունը տրամադրվում է՝ ելնելով ԱՄՆ ազգային անվտանգության նկատառումներից:

Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ն որոշեց վերանայել Եգիպտոսի նկատմամբ իրականացվող իր ողջ քաղաքականությունը, այդ թվում նաև 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ օգնության փաթեթը: Արդյունքում, կրճատվեց Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը, և Եգիպտոսը սկսեց իր արտաքին քաղաքականությունը "դիվերսիֆիկացնելու" փորձեր ձեռնարկել:

      2014 թվականի օգոստոսին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների նախագահները հայտարարեցին իրենց շուկաները բացելու պատրաստակամության մասին, ինչպես նաև բանակցություններ ընթացան ռազմական համագործակցության շուրջ: Ավելի ուշ Եգիպտոսն ու Ռուսաստանը վավերացրին 3,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիրը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: