ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրությանը հարկավոր է իրազեկել և ներգրավել ԵԱՏՄ-ին առնչվող գործընթացներում

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առնչությամբ հանրության շրջանում նկատվում է որոշակի հիասթափություն, բարձրաձայնվում են չարդարացված ակնկալիքները և սպասումները։ Շատ է խոսվում այն մասին, որ չնայած ՀՀ-ն արդեն երեք ամիս է ԵԱՏՄ անդամ երկիր է, հանրության կյանքում որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Հարցը, սակայն, նրանում է, թե ինչ փոփոխություններ էին ակնկալվում․․․ տնտեսության, առևտրաշրջանառության աճ, ռուսական ապրանքների քանակի մեծացում, գների նվազում և այլն։ Նման տրամադրությունների պատճառն, առաջին հերթին, հասարակության իրազեկվածության ցածր մակարդակն է, ընթացիկ գործընթացների բացատրված չլինելը, ակնկալիքների մեջ հստակության պակասը։

Տնտեսության, ապրանքնաշրջանառության աճի տեսակետից նման կարճ ժամանակահատվածում, առավել ևս Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների և ճգնաժամի պայմաններում առնվազն անհնար է։ ԵԱՏՄ անդամ երկրներից ամենամեծ ապրանքաշրջանառությունը Հայաստանն ավանդաբար ունեցել է ՌԴ-ի հետ։ Նոր պայմաններում քանակական աճ գուցե արժեր ակնկալել, սակայն դրան խոչընդոտեց ստեղծված իրավիճակը։

ԵԱՏՄ մյուս երկու երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանն ավանդաբար չի ունեցել տնտեսական զարգացած կապեր, դրանք պետք է նոր ձևավորման փուլ անցնեն։ Այդ փուլում առաջնային կարևորություն է ստանում ենթակառուցվածքների հարցը։ Հայաստանը, ինչպես նաև Բելառուսն ու Ղազախստանը կկարողանան լիարժեք օգտվել Հայաստանի անդամակցությունից բխող հնարավորություններից միայն երկաթգծային հաղորդակցության դեռևս բաց մնացող հարցը կարգավորելուց հետո։

Բացի այդ, տնտեսական միությունից բոլոր անդամ երկրների օգուտները կարող են մեծանալ վերջինիս արտաքին կապերի ակտիվացման շնորհիվ։ Ռուսաստանն ակտիվ բանակցություններ է վարում մի շարք խոշոր տնտեսություն ունեցող երկրների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։ Կարծես զգալի արդյունքներ են արձանագրվել Վիետնամի հետ բանակցություններում, նախօրեին հայտարարվեց, որ նման առաջարկ է արվել նաև Թաիլանդին։ Միգուցե, նոր իրավիճակում նման հարց բարձրացվի նաև Իրանի հետ, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։

Ազատ միգրացիայի, ներդումների, բիզնեսի շարժունակության և այլ ոլորտներում ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործելու և դրանց արդյունքները տեսնելու համար ամենակարևորը գործող կարգն ու դրանից օգտվելու ձևը իմանալն ու կիրառելն է։ Այստեղ կա շատ մեծ բաց։ Հանրության տարբեր շերտերի, շահառուների հետ պետք է տարվի հետևողական աշխատանք։

Բացի այդ, կարևոր է նաև ընդհանրապես ԵԱՏՄ-ին վերաբերող հարցերի քննարկումներում քաղաքացիական հասարակության ներգրավումը, ժողովրդական դիվանագիտության ակտիվացումը։ Մի շարք խնդիրներ այսօր անհասկանլի են հանրության համար կամ թերի են հասկացված։ Այս ոլորտում փորձագետներն ու ոլորտի մասնագետները, այդ հարցերով զբաղվող պաշտոնյաները մեծ անելիք ունեն։ Մենք ունենք ժողովրդական դիվանագիտության կիրառման, հանրության իրազեկման բավական հարուստ փորձ, որը ձեռք է բերվել ԵՄ հետ համագործակցության, ինչպես նաև խաղաղաշինության ծրագրերի միոջոցով, և այդ փորձը կարող է ուսանելի լինել նաև ԵԱՏՄ մյուս երկրների համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: