ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ գերու նկատմամբ «դատավարությունը» կշարունակվի ապրիլի 20-ին

Գյանջայի` ծանր հանցագործությունների հարցով դատարանում երեկ տեղի է ունեցել հայազգի ռազմագերի ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին նիստը: «Դատավարությունն» ընթացել է դռնփակ: Ադրբեջանական աղբյուրնեը հայտնում են, իբրև թե գերին դատարանում հայտարարել է, թե ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքները և Հայաստանին կոչ է անում վերջ տալ Ադրբեջանի հետ պատերազմին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաղդասարյանը ադրբեջանական  «արդարադատության ներկայացուցիչների հետ» շփվել է թարգմանչի միջոցով:  Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 20-ին:

Ինչպես նշում է news.am-ը,  ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակության մամուլի ծառայությունից  տեղեկացրել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  մոնիթորինգ չի իրականացնում և չի հետևում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը: ԿԽՄԿ-ի մանդատի մեջ է մտնում գերիներին այցելությունը, գերիների փոխանակումը, համապատասխան իշխանությունների հետ առանձին երկխոսությունը:

Այսպիսով, ԿԽՄԿ-ի մանդատը չի տարածվում դատավարության մոնիթորինգի վրա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: