ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորսիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կորսիկայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև ընդունել: Բանաձևի տեքստը կուղարկվի Ֆրանսիայի և Թուրքիայի կառավարություններին: Այս մասին հաղորդում է Frans 3 Corse ViaStella հեռուստաընկերությունը:

Բանաձևի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության սահմաններում հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել է 1,5 մլն հայերի բնաջնջման  իրենց հայրենիքում: «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձիք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշվում է բանաձևում: Փաստաթղթում նշվում է, որ Կորսիկայի խորհրդարանը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:

Միջերկրական ծովի իր մեծությամբ չորրորդ կզին՝ Կորսիկան, Ֆրանսիայի նահանգներից է, սակայն այն Ֆրանսիայում ունի հատուկ կարգավիճակ՝ Կորսիկայի տարածքային համայնք։ Կորսիական միշտ տարբերվել է Ֆրանսիայի մնացած մասերից ոչ միայն տնտեսական կամ սոցիալական առումով․ այն ֆրանսիական այն հազվադեպ շրջաններից է, որտեղ շարունակում է գոյություն ունենալ սեփական ազգային մշակույթը և լեզուն։ 

Բազմաթիվ փորձագետներ խոսում էին «կորսիկական անջատողականության» մասին: Այն այսօր էլ այն շարունակում է իր ուրույն տեղը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում։ Կորսիկայում ակտիվության մի փոքր դրսևորումը բավական է, որ կղզու խնդիրը նորից դառնա լայն քննարկումների թեմա։

«Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի աստղեր Պատրիկ Ֆիորին և Էլեն Սեգարան ևս Կորսիկայից են, և նրանք երկուսն էլ հայկական արմատներ ունեն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: