ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անձնագրային ինդեքս

Աշխարհի յուրաքանչյուր պետության անձնագիր ունի իր անձնագրային ինդեքսը: Այն որոշվում է ըստ երկու չափանիշի` վիզային ազատության միավորի (Visa Free Score) և անձնագրի «ուժի» վարկանիշի (Passport Power Rank):

Առաջինը ցույց է տալիս, թե մարդ տվյալ անձնագրով առանց մուտքի հրավերի քանի երկիր կարող է մուտք գործել: Երկրորդ ցուցանիշն  (PPR) իրենից ներկայացնում է վարկանիշային ցանկ, որտեղ երկրները բաշխված են` ըստ իրենց մուտքի արտոնագրային ազատության գնահատականի: Որքան PPR ցուցանիշը բարձր է, այնքան տվյալ երկրի անձագիրն ավելի բարձր տեղում է գտնվում:

Անձնագրային ինդեքսի հաշվարկման ցանկում ներառված երկրների անձնագրերի շարքում Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության անձնագրերը զբաղեցնում են առաջին հորիզոնականը` ապահովելով ազատ մուտք 147 երկիր: Երկրորդ տեղում են գտնվում Հարվային Կորեայի, Գերմանիայի և Ֆրանսիայի անձնագրերը` 145 երկիր ազատ մուտքի հնարավորությամբ: Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Իտալիան, Շվեդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Ֆինլանդիան:

Անձնագրային ինդեքսի ցանկում վերջին հորիզոնականներում են հայտնվել Սողոմոնյան կղզիները, Մյանմարը, Հարավային Սուդանը և Պաղեստինը:

Ըստ անձնագրային ինդեքսի` Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 62-րդ հորիզոնականում` իր քաղաքացիների համար ազատ մուտք ապահովելով աշխարհի 55 երկիր: Մեր հարևաններից Վրաստանը զբաղեցնում է 59-րդ, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան`29-րդ, իսկ Իրանը՝ 70-րդ հորիզոնականը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: