ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յուրգեն Գոթշլիհ. Գերմանիայում ոչ ոք չգիտի 1915-1916 թվականների կոտորածներին գերմանացիների ներգրավվածության մասին

 

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց գերմանացի լրագրող, հրապարակախոս, Ստամբուլի՝ գերմանական Die Tageszeitung թերթի օտարերկրյա թղթակից, «Ցեղասպանության մեղսակիցները. Գերմանիայի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության գործում» գրքի հեղինակ Յուրգեն Գոթշլիհի հետ:


-         Պարոն Գոթշլիհ, Ձեր գրքում Դուք խոսում եք Հայոց ցեղասպանության հարցում գերմանացիների ներգրավվածութան մասին: Ի՞նչ արձագանք ունեցավ գիրքը գերմանական հասարակության և Գերմանիայի քաղաքական գործիչների շրջանում, և ինչպե՞ս կարող է գիրքը նպաստել Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

-         Ինչպես արդեն նշել եմ, ոչ ոք Գերմանիայում իսկապես չգիտի, թե ինչպես են գերմանացիները ներգրավված եղել 1915-1916 թվականների կոտորածներին: Ում հետ, որ խոսել եմ այս մասին նախկինում, միաձայն հաստատել են, որ լսել են Հայոց ցեղասպանության մասին, սակայն բոլորն էլ հարցրել են, թե Գերմանիան ինչ կապ ունի այդ ամենի հետ: Գոյություն ունի տեղեկատվության պակաս, և, որպես լրագրող, իմ առաջին նպատակն է լրացնել այդ բացը, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ես շատ զարմացա՝ իմանալով, որ Ցեղասպանության վերաբերյալ հետաքրքրության մեծ ալիք է բարձրացել:  Ես տվել եմ տարբեր հարցազրույցներ ռադիոյով և հեռուստատեսությամբ այն մասին, թե ինչպես կարող է գերմանական հասարակությունն իր ազդեցությունը ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

-         Ինչպես գիտեք, թուրքական կառավարությունը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող է Գերմանիան դրդել Թուրքիային ճանաչել իր պատմությունը:

-         Կարծում եմ, որ եթե Գերմանիայի կառավարությունը ընդունի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ դեպքում Թուրքիան ավելի ծանր իրավիճակում կհայտնվի , քանի որ Գերմանիան եղել է  Օսմանյան կայսրության դաշնակիցը: Այսպիսով, եթե Գերմանիան հայտարարի, որ դա եղել է Ցեղասպանություն, ապա Թուրքիան չի կարող հերքել այդ փաստը: Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր կլինի այն մարդկանց համար, ովքեր քննադատաբար ժխտում են իրական պատմությունը: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պետք է այցելի Երևան և ներողություն խնդրի իր նախնիների կատարած հանցագործության համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: