ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալլիպոլի. համամարդկային արժեքներ թե՞ շահեր

Գալլիպոլիում ռազմական գործողությունների տարելիցը Թուրքիան միշտ նշել է կա՛մ մարտի 18-ին, կա՛մ ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածի ամսաթվից մեկ օր անց, գրում է բրիտանական The Guardian-ը՝ ավելցնելով, որ, այս տարի Գալլիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելով, Անկարարան հույս ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Հետաքրքիր է, որ թուրքերը  armeniagenocide100.org կայքի համանմանությամբ ստեղծել gallipoli100.org տեղեկատվական կայք, որտեղ կա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ՝ «անմոռուկի» թուրքական տարբերակը՝ կարմիր կակաչ:

Հարկ չկա նշելու, որ Գալլիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումները կարելի է արդեն ձախողված համարել, քանի որ վերջին շաբաթների ընթացքում ինչպես համաշխարհային, այնպես էլ թուրքական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման՝ ընդ որում տարբեր տեղեկատվական առիթներով. դա և՛ աշխարհահռչակ մոդել Քիմ Քարդաշյանի այցն էր Հայաստան, և՛ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագը, և՛ Եվրոպական խրհրադարանի կողմից բանաձևի ընդունումը, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասանությունը:

Այս ֆոնին նախօրեին պարզ դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Թուրքիայի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին։ Մերկելը դա պատճառաբանել է զբաղվածությամբ, իսկ նախագահ Յոահիմ Գաուկն էլ ապրիլի 24-ին նախընտրել է լինել հայերի հետ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բեռլինում։

Նշվում է, որ Գերմանիայից Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու է Գերմանիայի պաշտպանության նախարարի քարտուղարներից Մարկուս Գրյուբելը։

Հիշեցնենք,որ Թուրքիան միջոցառումներին մանակցելու հրավիրել էր ուղարկել 100 համաշխարհային առաջնորդների: Իրենց մասնակցությունը միջոցառումներին արդեն հաստատել են արքայազն Չարլզը և Հարին, Ավստալիայի վարչապետ Թոնի Էբբոտը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին: Իհարկե, կասկածներ չկան, որ Անկարա կժամանի նաև Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք նաև, որ օրերս Սերժ Սարգսյան իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ  «եթե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան Թուրքիայում ներկայանան ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, թուրքերը կարող են ասել «նայե՛ք, նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը: Այդ դեպքում հայերը կհասկանան, թե ովքեր են գերադասել համամարդկային արժեքները, իսկ ովքեր՝ իրենց շահերը»...

Guardian-ը ընդգծում է, որ Գալլիպոլիի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունների ժամանակ հազարավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 2010 թվականից նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: