ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Comedy Club-ի թիմն ապրիլի 24-ին կժամանի Երևան

Ռուսաստանաբնակ հանրահայտ երկգիծաբան, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն և իր գործընկերներն ապրիլի 24-ին Երևանում են լինելու:

 «Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ  հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի. դրա փոխարեն կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որի շրջանակում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915թ. ողբերգական դեպքերի մասին:

Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լուսաբանվի տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն հեռուստադիտողների համար, ովքեր պատկերացում չունեն հայերի մեծ ողբերգության մասին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: