ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագիր

ՀՀ կենտրոնական բանկը 2015 թվականի մայիսի 11-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։ Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։ Փաստաթղթերի ընդունումը՝ ապրիլի 18-ից մայիսի 5-ը (աշխատանքային օրերին), ժամը` 10։00-ից 17։30-ը։ Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։

Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: