ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան ՆԱՏՕ-ին վերջնագիր է ներկայացրել

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը իր երկրի համար ավտանգության երաշխիքներ է պահանջել ՆԱՏՕ-ից, հայտնում է  РИА Новости-ին: Հակառակ դեմքում Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սպառնացել է երես թեքել Հյուսիսատլանտյան դաշինքից:

 «Ես միշտ միանգամայն անկեղծությամբ ասել եմ, որ մեզ համար անվտանգության կամ անվտանգություն ապահովող կառույցներում մասնակցությունը շատ կարևոր է: Սակայն, եթե մենք դաշինքից երաշխիքներ չստանանք, մենք ստիպված կլինենք  այլ տարբերակներ փնտրել»,-հայտարարել է Կլիմկինը:

 Կլիմկինը կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կախված կլինի ոչ միայն Ուկրաինայից, այլ նաև հենց դաշինքից, «որտեղ վերջին շրջանում բացակայում է անդամների միջև կոնսենսուսը»:

Սակայն ՆԱՏՕ-ն, ինչպես 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էր կառույցի գլխավոր քարտուղար Յեն Ստոլթենբերը, չի պատրաստվում Ուկրաինային դաշինքի անդամակցելու համար անվտանգության երաշխիքներ տալ: Բացի այդ մի շարքարևմտյան առաջնորդներ, այդ թվում՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն այս պահին ընդլայնվելու որևէ մտադրություն չունի:

Անդրադառնալով ուկրաինացիների՝ ՆԱՏՕ-ին երկրի միանալու ցանկությանը, նշենք, որ 2015 թվականի սկզբին Կիևի Միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամացությանը: Այսպես, եթե ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցության մասին հանրաքվեն տեղի ունենար մարտին, ապա ուկրաինացիների 43.3 տոկոսը կողմ կքվեարկեր ՆԱՏՕ-ին միանալուն, իսկ 33.4 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ Ուկրաինայի արևմուտքում բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է հայուսիսատլանտյան դաշինքին միանալու, իսկ արևելքում ՝ հակառակը. բնակաչության գերակշռող մեծամասնությունը դեմ է:

Հիշեցնենք, 2010 թվականին Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական ուղղությունից հրաժարվելու մասին: Սակայն 2014 թվականին՝ Ղիմի անջատման և Դոնբասում զինված հակամարտության արդյունքում, ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կրկին դարձավ առաջնահերթություն: 

Անդրադառնալով ուկրաինացիների դիրքորոշմանն այս հարցի շուրջ՝ նշենք, որ 2015 թվականի սկզբին Կիևի Միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամացությանը: Այսպես, եթե ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցության մասին հանրաքվեն տեղի ունենար մարտին, ապա ուկրաինացիների 43.3 տոկոսը կողմ կքվեարկեր ՆԱՏՕ-ին միանալուն, իսկ 33.4 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ Ուկրաինայի արևմուտքում բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է հայուսիսատլանտյան դաշինքին միանալու, իսկ արևելքում ՝ հակառակը. բնակաչության գերակշռող մեծամասնությունը դեմ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: