ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի դիրքորոշումը

Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ըստ նախնական տեղեկությունների` նիստի ժամանակ կնդունվի բանաձև, որով Թուրքիային կոչ է արվելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Die Presse-ն, ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին  բանաձևի տեքստում չի լինելու ցեղասպանություն բառը: Այս հարցի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում Բունդեսթագում: Այսպես, Կանաչների միության անդամ Ջեմ Օզդեմիրը և Ձախերի ներկայացուցիչ Պետրա Փաուն առաջ են քաշում խորհրդարանի կողմից ցեղասպանություն եզրն ընդունելու բանաձևը։ Մինչդեռ սոցիալ դեմոկրատները և իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափողական դիրքորոշում են ընդունել։ Իշխող կոալիցիան դեմ էր այդ առաջարկին քանի որ ցեղասպանություն բառի օգտագործումը կվտանգի Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները։

Սակայն, այնուամենայնիվ, Բեռլինն այդ օրը որոշել է լինել հայերի կողքին: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Մերկելը Թուրքիա գնալու հրավերը մերժելը պատժառաբանել է իր զբաղվածությամբ, իսկ նախագահ Գաուկն իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով: Նշենք, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

Գերմանիան, որպես Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակից և Հոլոքոստ իրականացրած ու այն ճանաչած երկիր միանշանակ առավել մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը քննադատող բանաձև ընդունել է դեռևս 2005 թվականին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: