ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան.Նարեկացին՝ որպես պաշտելի Սուրբ, կընդգրկվի և՛ կաթոլիկ, և՛ ուղղափառ եկեղեցական օրացույցերում

Ներկայացնում ենք Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի բացառիկ հարցազրույցը «Արմեդիա» տեղեկատվականվերլուծական գործակալությանը:

 

 

-Սրբազա՛ն հայր, ապրիլի 23-ին հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում կհնչի զանգերի ղողանջը՝ 100 հարված, որից անմիջապես հետո կհայտարարվի լռության րոպե: Ո՞րն է այս նախաձեռնության հիմնական խորհուրդը և ո՞ր եկեղեցիներն են միանալու նրան:

 

-Հայաստանյաց առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներին է դա վերաբերում՝ անախ նրանից՝ աշխարհի որ անկյունում են գտնվում նրանք: Որտեղ հայկական համայնքեր կան, այնտեղ էլ հայությունը միասին, ըստ իրենց ժամային գրաֆիկի, պետք է այս արարողությանը մասնակից դառնա: Ահա այս է հրահանգը ամենքիս համար, որը մենք բոլորս պարտավորվում ենք ի հիշատակ Ցեղասպանության մեր անմեղ զոհերի, մեր հարգանքի տուրքը նաև այդ կերպ մատուցենք: Սակայն կան նաև որոշ եկեղեցիներ՝ ուղղափառ եկեղեցիներ Եվրոպայում և, ինչու չէ, նաև կաթոլիկ եկեղեցիներ, ովքեր նույնպես զանգերի ղողանջմամբ ցանկություն են հայտնել մասնակցել ապրիլի 23-ի 19:15 րոպեին, որը խորհրդանշում է 1915 թվականը:

Մասնակից դառնալ՝ նշանակում է այս կերպ ցավակից լինել, աջակից լինել կամ զորակից լինել: Ահա այս է զանգերի ղողանջը, որը պետք է տեղի ունենա սրբադասման օրը՝ ապրիլի 23-ին:

 

-Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիրեզերական եկեղեցու վարդապետ: Ի՞նչ նշանակություն ունի այն հայ ժողովրդի համար:

 

-Սուրբ Գրիգոր Նարեկացին իբրև մեծություն միշտ եղել է: 1000 տարի է՝ հայ եկեղեցին ու հայ ժողովուրդը Սուրբ Գրիգոր Նարեկացու նկատամամբ իր հարգալից վերաբերմունքն է  ցուցաբերում և, իբրև Սուրբ, մշտապես հայցում ենք նրա բարեխոսությունը: Ուստի, այդ մենք ենք, որ չենք տեսել կամ մեր շրջապատն է, որ չի տեսել Գրիգոր Նարեկացու մեծությունը: Մեծերը միշտ էլ մեծ են լինում, նրանք նկատվելու կարիք անգամ չունեն: Բայց  այս պարագայում Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը մեր ազգային ինքնասիրությունը շոյող քայլ է: Ե՛վ ի պատիվ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, և՛ ի պատիվ ներկա Հռոմի Պապի՝ Նարեկացին ավելի մեծ ճանաչման է արժանանում: Հուսով եմ` տարբեր ազգերի հավատացյալների և գիտնականների լայն շրջանակների կողմից այն ավելի շատ կընթերցվի և կուսումնասիրվի: Եվ կարծում եմ, որ թե՛ կաթոլիկ և թե՛ ուղղափառ եկեղեցիների կողմից Նարեկացին, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կընդգրկվի իրենց եկեղեցական օրացույցերում՝ իբրև տոնելի և պաշտելի Սուրբ: Մի՛ մոռացեք, որ Նարեկացուն իբրև Սուրբ միայն Հայաստանյաց եկեղեցին է, որ սրբադասել է, իսկ աշխարհի մյուս քրիստոյա եկեղեցիները չեն սրբադասել՝ բացառությամբ հայազգի սուրբերից Գրիգոր Լուսավորչին: Ուստի կարծում եմ, որ այս կերպ Սուրբ Գրիգոր Նարեկացին, դառնալով տիեզերական վարդապետ, ավելի շատ կճանաչվի, կընթերցվի, կուսումնասիրվի: Եվ դա շոյում է անշուշտ մեր ազգային հոգևոր զգացմունքները: Շատ բնական է, որ հայ ազգի մի սուրբ վարդապետ ուշադրության է արժանանում հզոր կաթոլիկ եկեղեցու կողմից:

 

- Սրբազա՛ն հայր, իսկ ինչպե՞ս կգնահատեք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման մասին որոշումը և այն ինչպե՞ս կայացվեց:

Սրբադասման որոշումը մեկ օրվա մեջ չէ, որ կատարվել է: Այդ որոշման վրա աշխատել են տասնյակ տարիներ: Այն մշտապես եղել է հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում: Ժամը և պահը ընտրելու խնդրի մեջ է, որ մշտապես անորոշություն է եղել: Ե՞րբ է արդյոք այն ժամը, պահը, երբ կարելի է մեր նահատակներին սրբադասել: Մենք սրբադասում ենք, Աստված է, որ սրբացնում է նրանց: Ուստի այդ սրբադասման պրոցեսը երկար ժամանակ է խլել մեզանից և երկար ժամանակ է անցել այն օրերից, որ պարբերաբար հնչեցվել է այդ հարցը, պարբերաբար մտել է օրակարգ, ուսումնասիրություններ են կատարվել, հանձնաժողովներ են աշխատել: Թերևս շատ վաղ շրջանից՝ մինչև Վազգեն կաթողիկոս, Վազգեն կաթողիկոսից հետո էլ Գարեգին կաթողիկոսի օրոք և այժմ էլ ահավասիք Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք ի վերջո իրականացավ և 100-րդ տարելիցին համընկեց սրբադասման արարողությունը:

Այս որոշումը միանշանակ մեր հոգու պարտքն է մեր նահատակների համար: Սա ո՛չ քաղաքական,  ո՛չ դիվանագիտական, ո՛չ իրավական որևէ բանի հետ ես չեմ զուգավորում: Սա ընդամենը մեր բարոյական, հոգևոր պատքն է մեր նահատակների նկատմամբ, որ ցուցաբերեց հայ եկեղեցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: