ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սև ծովի ափին կատարվել է ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 18-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ   եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպել է Ծառատունկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացրել են  Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի գրասենյակից:

Ծառատունկի համար Վառնայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր մասնավոր տարածք անմիջապես Սև ­ծովի ափին:

Ծառատունկի մասնակիցները 100 խորհրդանշական ծառ են տնկել ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

Ծրագրվում է հետագայում այստեղ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: