ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Huffington Post. 1915 թվականից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի

Երուսաղեմի Վան Լիրի անվան ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգը Ցեղասպանության վերաբերյալ հոդված է հրապարակել The Huffington Post պարբերականում: News.am-ը կրճատումներով ներկայացրել է այն: 

 «Ես երևակայական կրտսեր հայ քույր ունեմ: Նա 4.5 տարեկան է: Չափազանց շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, ինձ համար անհասկանալի պատճառներով` չամիչով թխվածքաբլիթ չի սիրում, և ինձ համար ավելի անհասկանալի պատճառներով՝ 1916 թվականի սկզբին մահացել է: Ոչ ոք նրա գլխին ատրճանակ չի ուղղել և ոչ ոք մահապատժի չի ենթարկել: Նրա ծնողները սպանվել են, և նա պարզապես զրկվել է սննդից, խնամքից և ապաստանից: Նա պարզապես մարել է: Չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից և տառապանքներից, նույնիսկ եթե շատ եմ ցանկանում ու եթե անգամ անհրաժեշտ է: Ես պետք է հիշել նրան և հարգել նրա հիշատակը, նրա կյանքն ու մահը:

Խնդիրն այն է, որ չեմ կարող հասնել այնտեղ, որտեղ կարող եմ լաց լինել նրա համար, քանի որ իմ կրտսեր հայ քույրը նորից ու նորից է մահանում: Մենք և մեր հայ քույրը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (և նրա միջազգային օգնականները) նրան կամ մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հավանաբար, չի մահացել: Դե, գուցե նաև մահացել է, բայց դա տեղի է ունեցել նրա մեղքով, քանի որ հայերը պետության դեմ բացահայտ ապստամբություն սկսեցին»: Կարծես, հետաքրքիր պատերազմ է եղել, եթե 4 տարեկան երեխաներն ու տարեցները սպառնացել են ժամանակին ամենահզոր կայսրության գոյությանը, այնքան, որ ճիշտ են համարել «ինքնապաշտպանության» նպատակով սպանել նրանց:

Որոշ գիտնականներ պնդում են, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Բայց հայերի դեպքում դա գործընթացի անբաժանելի մաս է կազմել: 1915 թվականից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի, մինչդեռ թուրքական ժխտողականությունը շարունակվում է:  

Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիների՝ 1894-1896 թվականի սարսափներից հետո, գերմանացի հայտնի հայամետ ակտիվիստ Մարտին Ռադեն խոսում էր այն մասին, թե գերմանական մամուլն ինչպես էր արդարացնում հայերի հանդեպ բռնությունները:  

Ռադեի նախազգուշացումից գրեթե 120 տարի անց մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք այն մասին, թե ցեղասպանության ժխտումն ու դրա արդարացումն ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն են ունեցել այդ ժամանակաշրջանը վերապրած մարդկանց սերուդների վրա:

Ամեն անգամ, երբ աշխարհում անվանի որևէ մեկն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, թուրքական ժխտողականությունը պատասխանում է, և իմ կրտսեր հայ քույրը պետք է նորից մահանա: Այն բանից հետո, երբ 100 տարի շարունակ մենք մնացել ենք ցեղասպանության այս դժոխային շրջանում, ժամանակն է, որ բոլորս օգտագործենք «ցեղասպանություն» բառը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: