ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինում իշխանություններից պահանջում են արտասանել Ցեղասպանություն բառը (տեսանյութ)

Ապրիլի 18-ին Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այնուհետև նրանք երթով քայլեցին դեպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր՝ կանցլերին հանձնելու հատուկ ուղերձ-նամակը: Այս մասին հաղորդում է «Արմեդիա» ՏՎԳ լրագրողը Բեռլինից:

Արդեն երեք տարի է, ինչ ապրիլի 24-ին ընդառաջ նման ցույց է կազմակերպվում Բեռլինում: Այն կրում է «Ցույց հանուն հիշողության քաղաքականության« անվանումը: «Այս տարի մենք ցույց ենք անում ընդդեմ Գերմանիայի 100-ամյա լռության և Թուրքիայի ժխտողականության»,- «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ասել է ցույցի կազմակերպիչ Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ ՀԿ ղեկավար (NGO Working group recognition against Genocide and for international understanding) Թեսսա Հոֆֆմանը:

Ցույցին մասնակցում է ոչ միայն հայ համայնքը, այլ նաև գերմանացիներ, իտալական, քրդական, թուրքական ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Քանի դեռ Հայոց Ցեղասպանությունը չի ճանաչվել, թուրքական հասարակությունը կշարունակի հիվանդ մնալ»,- ասում է թուրքական համայնքի ներկայացուցիչ Նյաթ Քենթելը: Նրա խոսքերով` միջազգային աճող ճնշումները պետք է ստիպեն Թուրքիային ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Նա նշում է, որ Բեռլինի թուրքական համայնքի 10-20 %-ը պատրաստ է ճանաչման, իսկ մնացածը` դեռ ոչ: Միևնույն ժամանակ, համայնքի ներկայացուցիչներից շատերը խուսափում են այս հարցից:

«Մեծագույն խնդիրն այն է, որ մեր իշխանությունները հրաժարվում են դա Ցեղասպանություն կոչել, այլ անվանում են տարհանում և կոտորած: Սակայն, դա իրավական սահմանում չէ և չի համապատասխանում միջազգային կոնվենցիաներին, ինչպես նաև նրան, ինչ տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»,- նշեց Քենթելը:

«Այս տարի ցույցի ներկայացուցիչ հայերն ավելի շատ են: Մեզ համար շատ կարևոր է, որ անպայման ապրիլի 24-ից առաջ կանգնենք Թուրքիայի դեսպանատան առաջ ցույցի և քայլենք Կանցլերատ, որպեսզի ցույց տանք, որ չենք մոռացել և պահանջում ենք»,- ասում է ցույցի մասնակից Ժիրայր Քոչարյանը, ով Ազատ համալսարանի դասախոս է:

Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկում է կայանալու Ցեղասպանության վերաբերյալ, և Գերմանիայի հասարակությունը սպասում է, թե արդյոք ընդունված բանաձևում կհիշատակվի Ցեղասպանություն բառը: Թեսսա Հոֆֆմանի խոսքերով, կառավարության ներկայացուցիչները բանաձևերից մեկից հանել են տվել Ցեղասպանություն բառը, ինչը հակասահմանադրական քայլ է, քանի որ կառավարության միջամտություն է օրենսդիր մարմնի գործունեությանը: «Այժմ, կարծես, աճում է դիսիդենտների թիվը, ովքեր դեմ են նման միջամտություններին: Սակայն, դեռ չենք կարող ասել, որ նրանց թիվը բավական է՝ իրավիճակը փոխելու համար»,-նշում է Հոֆֆմանը:

Նա կարծում է, որ խորհրդարանի բանաձևի արդյունքը կախված կլինի նախօրեին երկրի նախագահի ելույթից և նրանից, թե արդյոք վերջինս կարտասանի Ցեղասպանություն բառը:

Նախագահն ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագից հետո հանդես կգա ելույթով:

Հայ համայնքի ներկայացուցիչները լավատես չեն, որ Ցեղասպանություն բառը կարտասանվի, սակայն հույս ունեն, որ մոտ ապագայում դա տեղի կունենա:  

«Գերմանիան չի արտասանի Ցեղասպանություն բառը, որովհետև Թուրքիայի դարավոր դաշնակիցն է»,- կարծում է Բեռլինի բնակիչ Կարինե Դիլբարյանը: Նա ասում է, որ պետք է միշտ բարձրաձայնել և պահանջել Գերմանիայից, որ այդ թվում հոգեբանորեն օգնեն թուրքերին, որ կարողանան հաղթահարել հոգեբանական արգելակներն ու ճանաչեն Ցեղասպանությունը:

Հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Ժիրայր Քոչարյանը կարծում է, որ կարևոր չէ խորհրդարանը կարտասանի Ցեղասպանություն բառը, թե՝ ոչ, կարևոր է, որ գերմանական հասարակության, քաղաքական գործիչների, դիվանագետների մեջ այս քննարկումներն ընթանում են: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: