ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շտայնմայեր. 1915թ-ին կատարվածը կարելի է միավորել ցեղասպանություն հասկացության մեջ

ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սատարում է նրանց, ովքեր կոչ են անում հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում  ցեղասպանություն անվանել: 1915թ-ին կատարվածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության մեջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

Ըստ գերմանացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի՝ նա լավ է հասկանում նրանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել ցեղասպանություն եզրույթը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Միաժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ գնալով «ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև, հայտնում է Ռոսբալտը:

Իր հերթին բունդեսթագում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,-հայտարարել է նա Saarbrücker Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

«Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է բունդեսթագը, ասել է Յունգը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթից 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս:

Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկում կլինի հայերի դեմ գործած ոճրագործությունը ցեղասպանություն ճանաչելու շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: