ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վալանսում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևան հրապարակում, ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ-Արմենիա» մշակութային միության նախագահ  Լևոն Չատիկյանի  ջանքերով և հովանավորությամբ: Այս խաչքարը՝ 699-702 թթ.  Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված  հայկական տուֆից:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ  Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին  Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի Իջևան հրապարկում կանգնեցնել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ  Նիկոլա Դառագոն: Որոշուման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: