ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ասորիները Ցեղասպանության ժխտման դեմ հացադուլ են հայտարարել

Թուրքիայում բնակվող մի խումբ ասորիներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ և Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ մինչև ապրիլի 24-ը 100-ժամյա հացադուլ են հայտարարել:

«Ակոս» թերթի փոխանցմամբ՝  ասորական կազմակերպությունների դաշնության ղեկավար Էրգիլ Թյուրքերը հայտարարել է, որ հացադուլի ակցիան պատասխան է անցյալում իրագործված ոճրագործությանը:

 Նա ասել է, որ ասորիների սրբավայր համարվող Թուրաբդին տարածաշրջանի բոլոր ասորական կառույցներն աջակցում են հացադուլին: Նրա խոսքով` Լոկալինում Ասորական կազմակերպությունների դաշնության սկսած հացադուլին 30 մարդ է մասնակցում:

«Սա հավատարմության պարտք, խղճի հարց է», -ասել է նա` նշելով, որ ցեղասպանության ժխտման դեմ նման ակցիա ասորիներն իրականացնում են առաջին անգամ:

Ասորական «Սաբրո» թերթի գլխավոր խմբագիր Թումա Չելիքն էլ նշել է, որ 1915 թվականի հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: