ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը։ Վեհաժողովի օրակարգը բավական հագեցած է։

Նստաշրջանի ժամանակ քննարկվելու են հիմնականում միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող հարցեր։ Օրակարգում ընդգրկված են նաև «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման գործունեության հետևանքների, առաջիկա երկու տարիների համար Եվրոպայի խորհրդի բյուջեի, Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում զեկույց կա մասսայական գաղտնալսումների հետ կապված, որը ներկայացվել է հոլանդացի պատվիրակի կողմից և բավական հետաքրքրություն է առաջացրել ԵԽԽՎ­-ում: Նախատեսված է նաև ՄԻԵԴ-­ում 6 երկրների դատավորների ընտրություն, որոնց ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը երաշխավորել է վեհաժողովին:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում էր նաև քննարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության դեմ սահմանված պատժամիջոցների հարցը, սակայն Ռուսաստանի հարցով զեկուցող Թեադորա Բակոյանիսը նշել է, որ այդ հարցի քննարկումը տեղափոխվել է հունիս։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչի հետևանքով Ռուսաստանը մինչև 2015 թվականի վերջ դադարեցրել է իր անդամակցությունը կառույցում։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը և նստաշրջանի ժամանակ Հայոց Ցեղասպանության թեմայի քննարկմանը,  «Արմենպրես»­-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրակարգում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հարց չկա, սակայն հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները նստաշրջանի ընթացքում Ցեղասպանության մասին խոսելու են, ինչպես նաև այլ քայլեր նախաձեռնելու հնարավորություն կունենան: «Կան որոշակի քայլեր, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել, սակայն չեմ կարծում, որ գոնե այս պահին դրանց մասին պետք է բարձրաձայնել»,­ -ընդգծել է պատգամավորը: 

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կավարտվի ապրիլի 24-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: