ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը 100 տարվա ընթացքում չի փոխվել

Մինչ աշխարհում և հենց Թուրքիայում շարունակվում են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները, Էրդողանը կրկին հանդես է եկել հայտարարությամբ`խոսելով  Հայաստանի հնարավոր ապաշրջափակման մասին: Թուրքիայի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետ կարգավորում հնարավոր է այն պայմանով, եթե «Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի ցեղասպանության հարցում պահանջատիրության առումով», ինչպես և «բռնազավթումից» Ղարաբաղն ազատելու հարցում: 

 Քննադատելով Ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունն ու Եվրախորհրդարանի բանաձևը` Էրդողանը նշել է. «Այդ հարցի (Ցեղասպանության) քաղաքականացումը ամենից շատ վնասում է հայերին: ...Արդյո՞ք նման հայտարարություններ անելու իրավունք ունեն նրանք, ովքեր որևէ առնչություն չունեն հայերի հետ:»

 Ըստ էության իր խոսքերով Թուրքիայի նախագահը հերթական անգամ ապացուցել է, որ Անկարայի հակահայկական քաղաքականությունը վերջին 100 տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել:  Այսօր էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև Թուրքիան շարունակում է ակնհայտորեն թշնամական քաղաքականությունը` շրջափակման մեջ պահելով Հայաստանը, միջամտելով Ղարաբաղյան խնդրին, դրդելով Ադրբեջանին մշտապես լարվածություն հրահրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Սակայն Էրդողանի կամ Անկարայի հաշվարկը հազիվ թե կարելի է արդյունավետ համարել, թուրքական քաղաքականության սլաքները սխալ թիրախ են ընտրել. Ցեղասպանության ճանաչման հարցում պահանջատեր է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ հայությունը` Սփյուռքը, որին Էրդողանի սպառնալիքները քիչ են հուզում:

Ապարդյուն են նաև ղարաբաղյան խնդիրը որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ ներկայացնելու` Թուրքիայի փորձերը: Բնականաբար Հայաստանը չի կարող «ազատագրել» Ղարաբաղը, եթե անգամ շատ ցանկանա, քանի որ երբևէ այն չի զավթել. այսօր Արցախում բնակվում են արցախցիներ, ովքեր իրենք են ընտրել Ադրբեջանից անկախ իրենց կյանքը կազմակերպելու ճանապարհը: Հետևաբար Հայաստանն ու Արցախը պահելով շրջափակման մեջ` Թուրքիան ու Ադրբեջանն այսօր էլ շարունակում են իրենց բնօրրանից հայերին դուրս մղելու դեռևս 100 տարի առաջ օսմանցիների որդեգրած քաղաքականությունը: Այս պարագայում թերևս արդարացի կլինի, եթե միջազգային հանրության կողմից Ցեղասպանության քննադատության հետ միասին պարսավանքի առարկա լինի նաև ժամանակակից Թուրքիայի հենց այս քաղաքականությունը և միջոցներ ձեռնարկվեն ներկա հակահայկական քայլերը կանխելու ուղղությամբ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: